Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Դավիթ Շահնազարյանը թշնամի է, նա միշտ եղել է ռևանշիստ. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ այսօրվա իշխանությունն Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան Ադրբեջանը: Ինչպե՞ս եք գնահատում  այս հայտարարությունը։

– Դավիթ Շահնազարյանը առաջին նախագահի ժամանակ երկիրը թալանողների թիմում է եղել, և ինքը դրանից հետո միշտ եղել է ռևանշիստ։ Ինչպե՞ս կարելի է նման մարդու ասածը լուրջ ընդունել։ Եվ, իհարկե, նա թշնամի է։ Առաջին նախագահի ավազակապետությունը, երկրորդ նախագահի թալանը, երրորդ նախագահի ռեժիմը և  Արցախի հողերի հանձնման պատրաստակամությունը նախկին հակազգային իշխանություններին են բնորոշ, հիմա վերջ է տրվել այդ հակազգային իշխանությանը, և պարզ է, որ այդ իշխանություններին իրենք հայտարարելու են թշնամի, բայց իրականում թշնամին Դավիթ Շահնազարյանը և իր թիմն են։

– Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ այս հաղթանակը, որ կրեց ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ Բավականին կոշտ քննադատության արժանացավ նրա այս գնահատականը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։

– Սասուն Միքայելյանը մեր մարտական լավագույն ընկերներից մեկն է, և ճանաչելով իրեն, իր բնույթը և էությունն իմանալով՝ կարող եմ ասել, որ նա էմոցիոնալ է, զգացմունքային։ Իր ելույթի մեջ նույն պահին նա ընդհանրապես այլ բան է ասում։ Ես խոսել եմ իր հետ և համոզվել եմ, որ ինքը ցանկացել է ասել հետևյալը. Արցախյան ազատամարտը շատ կարևոր է, բայց եթե չլիներ այս հեղափոխությունը, հաղթանակը, ապա Արցախյան ազատամարտի արդյունքները խիստ կասկածելի էին։ Ինքը սա է ցանկացել ասել, և ես ուզում եմ  մեր արցախյան մարտական ընկերներին, ժողովրդին կոչ անել, որպեսզի ավելորդ էմոցիաներ չլինեն, ավելորդ խոսք չասվի այդ մասին։ Չի կարելի կասկածի տակ դնել Սասուն Միքայելյանի հայրենասիրությունը։ Բացի այդ, ես կարևորում եմ այն, որ թեև Սասուն Միքայելյանը 2000-ականներին պատգամավոր էր դարձել ՀՀԿ-ի օգնությամբ, այնուամենայնիվ, նա կարողացել է իր մեջ ուժ գտնել և դեմ կանգնել այդ ռեժիմին, որովհետև տեսել է, որ իր թիմակիցները, այսինքն՝ օրվա իշխանությունները երկիրը տանում են կործանման։ Դրա համար անգամ բանտ նստեց, անարդարացիորեն դարձավ հալածյալ, և ինքը արժանավայել անցյալ ունեցող քաղաքացիներից է և ունի ներկա արժանավայել կեցվածք։ Գտնում եմ, որ պետք չէ այդքան շատ քննադատել և սևացնել։ Ես բոլորին հորդորում և կոչ եմ անում, որպեսզի հաշվի առնեն մարդու էությունը նրա մասին խոսելիս։

– Պաշտոնական Արցախը բավականին կոշտ արձագանքեց նրա այս հայտարարությանը։ Ինչո՞ւ։

Արցախի պաշտոնյաները իրենց ամբողջ մաղձը թափեցին հեղափոխության վրա, նրանք իրենց պապայի՝ Սերժի պաշտպանության համար իրենց մաղձն են թափում հեղափոխության վրա, որովհետև իրենք բոլորը հակահեղափոխական են և թիրախ դարձրին Սասուն Միքայելյանի խոսքը, որն իրոք խոցելի էր։ Սասուն Միքայելյանը բառերի հետևից չի ընկնում, բայց լեզվաբանականն ավարտած Սերժ Սարգսյանը բազմիցս իսկապես  ոչ թե սխալվել է, այլ սխալ արտահայտություններ արել։ Վերջին  հաշվով, վերջին երկու նախագահները Մադրիդյան սկզբունքներ են ստորագրել և կյանքի կոչել, այդ ժամանակ ո՞ւր էին Արցախի, այսպես ասած, վայ-հայրենասերները, որտե՞ղ էին, թփուտների տակ էին թաքնված։ Այսօր դուրս են եկել և ի՞նչ են ուզում ասել, սուրը ո՞ւր են ճոճում։ Կարծում եմ, որ նրանք սխալվել են, հեղափոխությունը ամեն դեպքում հաղթանակած է, և այն շարունակելու է իր հաղթարշավը, մերժելու է հակազգային ուժերին։ Եվ մերժվածը լինելու են այդ հիստերիան բարձրացրած մարդիկ և ոչ թե Սասուն Միքայելյանը և նրա թիմակիցները։

 – «Սասնա ծռերը» հայտարարել է, որ նոր խորհրդարանը 1,5 տարվա կյանք է ունենալու, ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Չշշկռվեք հանկարծ, սա նախորդ թուլամորթ իշխանությունը չէ»։ Կարծում եք՝ անցումային կարո՞ղ է լինել ձևավորվելիք խորհրդարանը։

– Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մի քիչ շտապել է,  ես Նիկոլ Փաշինյանին կհորդորեի, որ մի քիչ զուսպ լինի մյուս քաղաքական ուժերի նկատմամբ։ Ես մոտավորապես գիտեմ, թե ինչու է այդպես ասել «Սասնա ծռերը», ես էլ այն կարծիքին եմ, որ լավ կլինի՝ այս խորհրդարանը լինի անցումային, քանի որ այս խորհրդարանը պետք է ընտրվի նախորդ իշխանությունների կեղծած Սահմանադրության, կեղծ ԸՕ-ով։ Այսինքն՝ այն, որ ռեյտինգային ընտրակարգ կա, սա խոսում է ամեն ինչի մասին։ Այո, Փաշինյանը ճիշտ է ասում, որ այս ընտրությունները չեն կեղծվելու, և ընդհանրապես քաղաքացու ազատ կամքի արտահայտությունը լինելու է ազատ, բայց այս ընտրությունը չի կարող արդար լինել, իսկ չի կարող արդար արդյունք լինել, քանի որ ռեյտինգայինը այդ հնարավորությունը չի ընձեռելու, այդ ընտրական ձևը դեմոկրատիայի հետ որևէ ընդհանուր աղերս չունի։ Եվ իմ ցանկությունն էլ է, որ այս խորհրդարանը լինի անցումային՝ երկու-երեք տարի հետո փոխվեն Սահմանադրությունը, ԸՕ-ն, և ժողովրդի դեմքն արտահայտող իրական խորհրդարան ձևավորվի, ոչ թե փողոցը, հեղինակությունները գան խորհրդարան, ինչը լինելու է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում