Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների պատվիրակություններին կհաջողվի բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել «Ժնև-2» համաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին:
Սիրիայի իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ հունվարի 25-ին, հաղորդում է Reuters-ը:
Շաբաթ օրը վերոնշյալ պատվիրակությունների հետ բանակցությունների ժամանակ Բրահիմին մտադիր է քննարկել մարդասիրական միջանցքների բացումը և բռնության դադարեցումը: Սակայն, նրա խոսքերով, դրանք այն հարցերը չեն, որոնք ներկայումս կրիտիկական են համարվում բանակցային գործընթացի համար:
Բացի այդ, Բրահիմիի խոսքերով` երկու պատվիրակություններն էլ ճանաչել են Ժնևյան կոմյունիկեի սկզբունքները:











































