2008-ի փետրվարի 23-ից մարտի 1-ը ռազմական դրություն հայտարարված չի եղել, մինչդեռ այդ փաստը ՀՔԾ-ի մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին Վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի քննությունից առաջ լրագրողներին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Ռազմական դրության որևէ կոմպոնենտ այդ օրերին գոյություն չի ունեցել։ Ռազմական դրություն իրականում չկար և չէր կարող լինել», – ասաց Ալումյանը։











































