Հեղափոխության օրերին, երբ լսում էինք, թե ինչպես է փոխվել Ստեփանավանի ոգին, հպարտանում էի։ Այժմ էլ հպարտ եմ, որ ձեր դիմաց եմ, ձեզանից մեկն եմ։ Այժմ, երբ հեղափոխությունը թևակոխում է կարևոր փուլ, ես հորդորում եմ ձեզ, որ դեկտեմբերի 9-ը դարձնենք այդ կարևոր հանգրվանը։ Այս մասին Ստեփանավանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց Սուրեն Պապիկյանը։
«Դուք եք որոշելու, թե ով է ՀՀ-ում լինելու իշխանություն, ընդդիմություն և առհասարակ, թե որ քաղաքական ուժն իրավունք ունի գոյություն ունենալ»,- ասաց Պապիկյանը։








































