ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոր անհանգստաություն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի կապակցությամբ: Այս մասին ասվում է համանախագահների հաղորդագրության մեջ, որը տարածել են Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարաների հանդիպումից հետո:
Համանախահներն ընդգծել են, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում խաղաղության հասնելու հեռանկարները:
Հիշեցնենք, քիչ առաջ ավարտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Համանխագահերը կոչ են արել կողմերին լիարժեք կերպով հետևել կրակի դադարեցման համաձայնագրին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԽ համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել առաջիկա շաբաթվա ընթացքում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ բանակցությունները շարունակելու նպատակով:










































