«Անցնում է արդեն խոսելու ժամանակը, գալիս է գործելու և փոփոխություններ կատարելու ժամանակը»,- Ջերմուկում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արկադի Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է գրավիչ դարձնել օտարերկրյա զբոսաշրջիկների համար, և տնտեսության զարգացման առանցքում պետք է լինի զբոսաշրջության զարգացումը. «Ջերմուկը միշտ հայտնի է եղել որպես զբոսաշրջային և առողջարանային քաղաք, և այն պետք է վերականգնի իր նախկին հզոր առողջարանային քաղաքի համբավը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































