Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը զարդարել է Self ամսագրի նոր համարը:
41-ամյա դերասանուհին դարձել է առողջության և ֆիթնեսի մասին ամսագրի փետրվարյան համարի հերոսուհին՝ ներկայանալով սպիտակ սվիտերով և կարճ շորտով՝ մերկացնելով գեղեցիկ ոտքերը: Մշտապես ժպտացող աստղն այս անգամ էլ է ցուցադրել իր շլացնող ժպիտը, ինչպես նաև Self-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է նրան հաջողվում պահպանել կազմվածքը:
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կին պետք է տարածի տեղեկատվություն այն մասին, թե ինչն է օգտակար կանանց օրգանիզմի համար, և որ երբեք ուշ չէ խնամել մարմինը: Մինչև «Չառլիի հրեշտակները» ֆիլմի նկարահանումները ես ինքս ինձ չէի հետևում: Ես հրաժարվել եմ ծխելուց ֆիլմի նկարահանումներից մեկ ամիս առաջ: Դա ինձ ստիպել են անել սպորտդահլիճում ամենօրյա ութժամյա մարզումները»,- ասում է Քեմերոնը:













































