«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում հայտնեց, որ բնականաբար Լոռիում ցանկանում էր ներկայացնել Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկը. «Սակայն երեկվա իրադարձությունները իմ պլանները փոխեցին, և ես ուզում եմ էսօրվա մեր քարոզարշավը սկսել իմ ասածը ամփոփող մի բանաստեղծությամբ, որը գրել է Սիլվա Կապուտիկյանը»:
Փաշինյանը նշեց, որ Կապուտիկյանը «Ապստամբություն» բանաստեղծությունը գրել է 2004 թվականին՝ հանրապետականաքոչարյանասերժսարգսյանական կլանի մասին. «Ես հույս ունեմ, որ այս ընտրություններում ժողովուրդը կյանքի կկոչի Սիլվա Կապուտիկյանի այս ուղերձը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































