Wednesday, 04 10 2023
«Այդ ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին». Զախարովան՝ Շառլ Միշելին
14:15
Ես ողջունում եմ Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 4 , 2023
Ալիևը հրաժարվե՞լ է մեկնել Իսպանիա
«Հայաստանի համար կարևոր որոշումներն ընդունվում են առանց հանրային կարծիքը հաշվի առնելու». Զախարովա
Ադրբեջանական լրատամիջոցները տարածել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման լուսանկարը
13:30
«ԵՄ-ն ողջունում է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը». Ժոզեֆ Բորել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 4, 2023
Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին
Սամվել Շահրամանյանը Հայաստանում է
Արմեն Գրիգորյանը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությունը
Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին հարցաքննել են․ Փաստաբան են տրամադրել
Լուրերի արտակարգ թողարկում 13։00
Հայտնի է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ինքնությունը
Գրանադայից առաջ Արմեն Գրիգորյանի այցը Իրան կարևոր է
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը մնացել է անփոփոխ
ԱՄՆ Լանքասթեր քաղաքի ջրամբարում որոնում են 79-ամյա հայ տղամարդու մարմինը
Հետո՝ մի տգեղ օր, պարզվել է, որ դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են. Գեղամ Բաղդասարյան
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
Մոսկվան անհանգստացած է արցախցի հայերի ճակատագրով․ Պեսկով
Թուրքիայի նոր մարտահրավերը Հայաստանին
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Բաղերի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ
11:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:45
ԱՄՆ–ը պնդում է ԼՂ երկարաժամկետ միջազգային մոնիթորինգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 4, 2023
11:30
Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին
Ուղիղ. Կառավարության «հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
11:15
ԱՄՆ-ը 11 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է ուղարկում
Լուրերի արտակարգ թողարկում 11։00

Մտածենք մեր պետության հոգու մասին

Երևանում արդեն տևական ժամանակ է, դեռ նախկին քաղաքապետի պաշտոնավարման շրջանից, որ մաքրում են շենքերի ճակատները ու ներկում տարբեր գույներով: Վատ չէ իհարկե, գեղեցիկ է նայվում, թեև շատերի կարծիքով` նաև անճաշակ գունավորումներ կան: Բայց դե ճաշակին ընկեր չկա: Ու խնդիրն այստեղ ճաշակը չէ, այլ երևույթն ինքնին: Երևանի քաղաքային իշխանությունը փորձում է, այսպես ասած, աչքի համար հաճելի դարձնել շենքերի արտաքին տեսքը, իսկ շենքերի ներսում երեխաները ընկնում են վատ աշխատող վերելակների հորերը և հրաշքով մնում ողջ, թեև դրանից առաջ էլ մի քանի մեծահասակների մահվան դեպքեր էին արձանագրվել:

Հիմա, երբ համեմատում ենք շենքերի արտաքին տեսքն ու ներքին վիճակը, ապա տեսնում ենք, որ սար ու ձորի տարբերություն կա: Իսկ ի՞նչն է ավելի կարևոր: Իհարկե, երկուսն էլ իրենց կարևորությունն ունեն, բայց որևէ մեկը հազիվ թե վիճի, որ շենքերի ներքին վիճակը շատ ավելի կարևոր է քաղաքացու կյանքի, անվտանգության, առողջության համար: Երևանյան բնակֆոնդը այսօր հասնում է մաշվածության ուղղակի վտանգավոր աստիճանի, իսկ քաղաքապետարանը շենքերի ֆասադներն է ներկում: Հասկանալի է, որ դա ավելի էժան է, քան, ասենք, բնակֆոնդը թարմացնելը կամ նորոգելը, սակայն անգամ մեկ վերելակ ավելի նորոգելը` մի քանի շենք պակաս ներկելու հաշվին, արդեն իսկ շատ ավելի կարևոր բան է քաղաքացիների համար:

Իսկ քաղաքային իշխանությունը նախ պետք է քաղաքացիներին սպառնացող վտանգները վերացնի, նոր հետո միայն Երևանի արտաքին տեսքը դարձնի տոնածառ: Սակայն այս իրավիճակը միայն Երևանում չէ, այլ Հայաստանում ամենուր: Եվ հենց սրանում է իրավիճակի խորհրդանշականությունը, այլապես գուցե անդրադառնալու կարիք էլ չլիներ: Բանն այն է, որ այդ քաղաքային գործընթացը իրականում հանդիսանում է մի շատ ավելի լայն երևույթի, մտածողության, հոգեբանության դրսևորում: Հայաստանի իշխանությունների համար, բոլոր մակարդակներում` կենտրոնական-բարձրագույնից մինչև գյուղական համայնքներ, կարևորը արտաքին տեսքն է, արտաքին էֆեկտը: Ու այդպես երկիրը արտաքինից ծաղկում է, արտաքինից կայանում են պետական ինստիտուտները, վիճակագրական տվյալներն են արտաքինից աճում, իսկ ներսում ամենուրեք դատարկություն է, գարշահոտություն, անառողջ մթնոլորտ, խաբեություն, կոռուպցիա:

Ինչքա՞ն պետք է շարունակվի այս արտաքին ֆասադի քաղաքականությունը: Ե՞րբ պետք է իշխանությունները վերից վար հասկանան, որ երկիրը, քաղաքը, գյուղը բնակչի համար են, որ բնակիչն է երկիրը, բնակիչն է քաղաքը, բնակիչն է գյուղը, և եթե բնակիչը պաշտպանված է այդ մակարդակներում, ուրեմն պաշտպանված է պետությունը: Մարմինը, որ արտաքին տեսքն է, հոգու հայելին է, հոգու լեզուն, ինչպես կասեր Ռիչարդ Բախն իր անմահ ստեղծագործության մեջ: Եթե հոգին առողջ է, մարմինը ևս առողջ է ու խոսում է ներդաշնակ, հանգիստ, վստահ, համարձակ: Երբ հոգին հիվանդ է, մարմնի տկարությունը ժամանակի հարց է, ինչքան էլ որ այն պլաստիկ վիրահատության կամ շպարի ենթարկվի: Մտածենք պետության հոգու մասին, ներսի մասին, որ դուրսը առողջանա ինքնաբերաբար: Այլապես մենք մեզ ենք խաբում, այլապես մեր տունը, դրսից կանգուն մնալով, ներսից փլվելու է մեր իսկ գլխին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում