Ethereum ցանցում խոցելիությունը թույլ է տալիս բորսայի հաճախորդներին օդից կրիպտոարժույթ վաստակել։ Այս մասին հայտնել են Level K կազմակերպության փորձագետները՝ գրում է lenta.ru-ն։
Փորձագետների խոսքով՝ հստակ հասցեում ETH արժույթի գործարքի ընթացքում նա կարող է կատարել կամայական հաշվարկներ, որոնք վճարվում են ուղարկողի կողմից:
Հետազոտողները հայտարարել են, որ հարձակվողները կարող էին շահագործել GasToken-ի հետ կապված անվտանգության խախտումները: Արժույթի փոխանակման ժամանակ ցանցահենները հնարավորություն են ունեցել գործարքներ պահանջելու խոցելի բորսայից։
Սա կեղծարարներին թույլ տվեց կրիպտոբորսային ստիպել այրել ETH-ի բաժնետոմսերը: Բացի այդ, հարձակվողները կարող են օգուտ ստանալ այդ գործողություններից։
Level K-ի մասնագետները ծանուցել են խոցելի կրիպտոարժույթի փոխարկիչների մշակողներին: Նրանք բոլորը անմիջապես փակել են համակարգի անվտանգության խոցելիությունը: