Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աղքատիկ ֆուտբո՞լ. Էմերիի այլընտրանքն ու Մխիթարյանի գնահատականը

Տևական դադարից հետո Լոնդոնի «Արսենալը» հաղթանակ տարավ Պրեմիեր լիգայում՝ հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասնելով «Բորնմութի» նկատմամբ: Հիշեցնենք, որ մինչ այս Ունայ Էմերիի ֆուտբոլիստները երեք անընդմեջ ոչ-ոքի էին խաղացել համապատասխանաբար «Կրիստալ Փելեսի», «Լիվերպուլի» և «Վուլվերհեմփթոնի» հետ: «Արսենալի» խաղում նկատվում էր լճացում, և սպասվում էր, որ «Բորնմութի» դեմ խաղում Էմերին կդիմի փոփոխությունների:

Երեկ լոնդոնյան ակումբը հանդիպումը սկսեց անսովոր՝ 3-4-2-1 դասավորությամբ: Շեշտը դնելով եզրերի վրա՝ Էմերին միևնույն ժամանակ հագեցրել էր գրոհային արսենալը կենտրոնական հատվածում: Որպես նոմինալ հարձակվող խաղաց Օբամեյանգը, իսկ նրա թիկունքում Մխիթարյանն էր ու Իվոբին: Կարելի է ասել, որ մարտավարական այս փոփոխությունն իրեն արդարացրեց: «Արսենալի» գրոհներն անհամեմատ ավելի սուր էին: Հատկապես վտանգավոր էին հյուրերի գրոհները ձախ եզրից, որտեղ բավական ակտիվ էր Կոլաշինացը: Հենց նրա փոխանցումից հետո Օբամեյանգը դարձավ հաղթական գոլի հեղինակ: Մի փոքր ավելի պասիվ էր աջ եզրը, որտեղ խաղաց Բելերինը: Վերջինիս խաղը չէր ստացվում:

Նկատենք, որ այս դասավորությամբ Էմերին խաղը կառուցել էր առանց կիսապաշտպանության առաջատար Մեսութ Օզիլի: Վերջին հանդիպումներում այս ֆուտբոլիստի անհաջող խաղի արդյունքում խաթարվում էր «Արսենալի» առջևի գիծը: Շատերը Պրեմիեր լիգայում միավորների կորուստը կապում են հենց Օզիլի անհաջող խաղի հետ: Էմերիի այլընտրանքային տարբերակն առաջին փորձից երեք միավոր պարգևեց:

Խաղալով հարձակման խորքում՝ ակտիվ էին Մխիթարյանն ու Իվոբին: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը մի քանի լավ հնարավորություն ուներ գոլի հեղինակ դառնալու: Հեղինակավոր Whoscօred պարբերականը Մխիթարյանի խաղը գնահատել է 6.7 բալով: Մեր կիսապաշտպանից ավելի ցածր գնահատականի են արժանացել Բելերինը, Իվոբին, ինչպես նաև փոխարինման դուրս եկած երեք ֆուտբոլիստները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Օբամեյանգը, որն արժանացել է 7.5 գնահատականի:

Մեկ այլ բրիտանական պարբերական՝ Football London-ը, Մխիթարյանին ամենացածր՝ 3 գնահատական տալուց զատ, նաև քննադատության է ենթարկել: «Մխիթարյանի աշխատանքն ու աշխատանքի արդյունքը խաղադաշտում ուղղակի չէին երևում: Նա մի քանի գոլային պահեր փչացրեց: Մխիթարյանը կարող էր հարվածային դիրք դուրս բերել թիմակիցներին, բայց չարեց դա: Ավելին, հիանալի հնարավորություն ձեռքից բաց թողեց հաշիվը 3:1 դարձնելու: Կարճ ասած՝ հայ ֆուտբոլիստը ցուցադրեց աղքատիկ ֆուտբոլ»,- գրել է Football London-ի մեկնաբանը:

Խաղից հետո Էմերին մեկնաբանել է նաև Օզիլին հիմնական կազմից դուրս թողնելու որոշումը. «Այո, բոլորին է հետաքրքրում, թե ինչու Օզիլը մնաց պահեստայինների նստարանին: Մենք որոշեցինք, որ այսպես ավելի լավ հանդիպում կանցկացնենք: «Բորնմութի» դեմ արտագնա մրցավեճը պահանջում էր ֆիզիկական՝ կոշտ պայքար: Մեր թիմում բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց ուրույն դերն ունեն: Այսօրվա խաղի մարտավարությամբ մենք կատարելագործեցինք համագործակցության մակարդակը և կարծում ենք՝ լավ արդյունքի հասանք: Հուսով եմ, որ երկրպագուներն էլ գոհ են թե՛ խաղի որակից և թե՛ հաշվից: Մրցաշրջանի սկզբում մենք միշտ խոսում էինք մրցունակ լինելու մասին: Պետք է լինել կարգապահ, բայց չմոռանալ նաև ֆուտբոլիստների անհատական որակների մասին: Միայն այդպես կարող ենք լուրջ խնդիրներ լուծել»:

Հաղթական գոլի հեղինակ դարձած Օբամեյանգի կարծիքով էլ՝ այս մրցավեճում բեկումնային էր առաջին խաղակեսի վերջնամասում բաց թողած գնդակը: «Երբ գնդակ ընդունեցինք, հասկացանք, որ երկրորդ կեսում անհրաժեշտ է մեծացնել ճնշումը և ավելի ակտիվ գործել: Մենք սթափվեցինք և փոխեցինք խաղը: Կարծում եմ՝ վատ չխաղացինք և լուծեցինք մեր առջև դրված խնդիրը: Անչափ ուրախ ենք, որ որոշակի դադարից հետո հաղթեցինք և տուն ենք վերադառնում 3 միավորով»,- նշել է Օբամեյանգը:

Այս հաղթանակն «Արսենալի» համար կարևոր էր նաև մրցաշարային տեսանկյունից: 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» հաղթեց «Չելսիին» և 30 միավորով հանգրվանեց 3-րդ հորիզոնականում: 4-րդ տեղում գտնվող «Չելսին» ունի 28 միավոր և ընդամենը մեկ միավորով է գերազանցում լավագույն հնգյակը եզրափակող «Արսենալին»:

Ի դեպ, հաջորդ հանդիպումը Պրեմիեր լիգայում Էմերիի թիմը անցկացնելու է դեկտեմբերի 2-ին՝ մրցելով հենց «Տոտենհեմի» հետ: Հաղթելու դեպքում զգալիորեն կբարելավվի դիրքը մրցանակային տեղերի համար պայքարում: Մինչ այդ նոյեմբերի 29-ին «Արսենալը» Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Պոլտավայում մրցելու է «Վորսկլայի» հետ: Այս մրցաշարում «Արսենալն» արդեն իսկ նվաճել է փլեյ-օֆի ուղեգիր, և լոնդոնյան դերբիից առաջ Էմերին կխնայի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում