Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

15 տարվա պատիժ՝ Զատիկյանների սպանության 2–րդ պատվիրատուին

ԱԺ նախկին պատգամավոր, Լեդի Հակոբ մականունով Հակոբ Հակոբյանի ցեղը, կարծես, Մալաթիա թաղամասի անեծքն է դարձել. Նրանց հետ ընկերություն անող, չանող, հետևող անձինք սպանվում են, մահանում կասկածելի հանգամանքներում, դատվում կամ լքում երկիրը՝ կյանքի անվտանգության կամ այլ նկատառումներով:

2008թ-ի մարտի 1-ի 10 զոհերից երեքը Երևանի Մալաթիա թաղամասից էին, ովքեր հետևելով ընդդիմության շարքերում «ներդրված» Հակոբ Հակոբյանին, տարօրինակ կերպող հայտնվել կամ ուղղորդվել էին ներքին զորքերի կողմից վերահսկվող հատված և, … սպանվել:

Հակոբ Հակոբյանին իր մարտական ընկերը համարած ԱԺ պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանը մահացել էր կասկածելի հանգամանքներում, իսկ վերջինիս երկու որդիներին 100,000 դոլարով սպանության պատվեր էր տվել Լեդի Հակոբի եղբոր որդին՝ Ստեփան Հակոբյանը՝ իր ընկեր Նարեկ Խաչատրյանի օգնությամբ:

Եվ այժմ 36-ամյա Նարեկը պատասխան է տալիս վատ շրջապատ ընտրելու, մեղքի ծանրությունն իր վրա բարդող Ստեփան Հակոբյանի հետ ընկերություն անելու համար: Ամբաստանյալի խոսքով՝ Ստեփանը միտումնավոր է իր դեմ ցուցմունք տվել, որ իր վրա գցի, քանի որ ինքն այդ ժամանակ եղել է հետախուզման մեջ:

Վերաքննիչ քրեական դատարանի՝ օրերս կայացրած որոշմամբ, Նարեկ Խաչատրյանը բանտում կմնա 15 տարի /մինչև 2030 թվականը/՝ 12 տարի առաջ, «բանկի կռուգում» կատարված աղմկահարույց սպանության գործով: Սա սույն դեպքով երրորդ քրեական գործի դատական ակտն է՝ սպանությունը կատարողի և պատվիրողի դատավճիռներից հետո:

Փաստորեն Նարեկ Խաչատրյանի՝ անպարտ ճանաչվելու հույսերը չարդարացան. սպանությունից հետո, 9 տարի հետախուզման մեջ գտնված ամբաստանյալը ուշացել էր իր դեմ ցուցմունք տված անձանցից. պաշտպանության գործիքները վաղուց «ժանգոտել» էին, թեև քիչ հավանական է, որ դրանք արդյունավետ կլինեին ժամանակին օգտագործելու դեպքում:

Հիշեցնենք մեղադրանքը. Նարեկ Էդիկի Խաչատրյանը Ստեփան Սիմոնի Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել՝ պատվիրել էր սպանել Սեդրակ Զատիկյանին:

Նոյեմբերի 21-ին, Վերաքննիչ քրեական դատարանում, Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանության պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանը պետք է ցուցմունք տար իրեն «խոշտանգած» ոստիկանների դեմ: Նրանց, ովքեր, պաշտպանի խոսքով, Նարեկին «նստեցրել էին մի աթոռին, ոտքերը դրել մյուս աթոռին»:

Դատարանը սպասում էր ամբաստանյալի՝ հանցագործության մասին պնդմանը, պարզելու, թե ով, երբ և որտեղ է ենթադրաբար խոշտանգել նրան: Սակայն Նարեկ Խաչատրյանն ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի, որևէ մեկի դեմ որևէ բան անելու ցանկություն չունի: Գործով անցնող անձինք (վկաներին-հեղ.), ում «խոշտանգել են», արդեն ասել են սպանության մյուս պատվիրատու Ստեփան Հակոբյանի գործով, սակայն նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ խոշտանգման փաստը չի հաստատվել:

Դատարանը հետաքրքրվեց՝ այդ որոշումը վիճարկե՞լ եք: Ոչ՝ եղավ պատասխանը: Ինչո՞ւ: Ամբաստանյալն ասաց, որ հետախուզման մեջ է եղել:

Դատավորներից մեկը հարցրեց ամբաստանյալին, թե արդյո՞ք վերջինս կաշկանդված չէ. եթե՝ ոչ, և եթե կոնկրետ իր նկատմամբ վատ վերաբերմունք է եղել, կարող է դիմել. գործով մասնակցող մեղադրողը անհրաժեշտության դեպքում ընթացք կտա:

Ամբաստանյալը հարցին հարցով պատասխանեց՝ «իրենք» (իրավապահները) խոշտանգում են, «իրենք» էլ ասում են էդպիսի բան չի եղել, էդ մարդիկ էլ ու՞մ դիմեին: Դրա համար էլ ոստիկանությունում մի քանի օր անցկացնելուց հետո, հետագայում ինքը /Նարեկը/ այլևս չի ներկայացել իրավապահներին: /Մինչդեռ, առաջին ատյանում ասում էր, որ ինքը փախուստի մեջ չի եղել, իր տանն է եղել, իրավապահները լավ չեն փնտրել/:

Պաշտպան Կարեն Ղազարյանը կրկնեց նախորդ նիստում ասածը, թե պարտադիր չէ, որ պաշտպանական կողմը հաղորդում տա, դատարանը պարտավոր է ընթացք տալ:

Մինչդեռ ակնհայտ էր, որ պաշտպանական կողմը, ամբաստանյալին՝ հնարավոր սուտ ցուցմունք տալու պատասխանատվությունից ապահովագրելու համար փորձեց շագանակները կրակից հանելու պարտավորությունը դնել դատարանի վրա /անձամբ դրա համար չունենալով բավարար ու հիմնավոր ապացույցներ/. ձգձգել դատական նիստը անհարկի և անորոշ ժամանակով, ընթացք տալ խոշտանգման մասին ոչ համոզիչ հայտարարությանը…դեպքից 12 տարի անց, գուցե հաստատվի և, որպես նոր ի հայտ եկած հանգամանք, դառնա սույն գործով դատական ակտերը վերաբացելու հիմք:

Սակայն դատավոր Մնացական Հարությունյանը միանգամայն տեղին և տրամաբանական հակադարձում արեց պաշտպանին. հարցրեց՝ իսկ եթե չհաստատվի՞ կամ այլ բան պարզվի՞… /ինչը շատ ավելի հավանական է, քանի որ միայն իրավապահների և նրանց հրահանգ տվողների հովանավորության դեպքում կարող էին սպանության պատվիրատուներ Ստեփան Հակոբյանը և Նարեկ Խաչատրյանը մնալ ազատության մեջ՝ համապատասխանաբար 7 և 9 տարի-հեղ./:

Պաշտպանն ասաց՝ հիմա դուք ինձ «տուպիկ» եք գցում… Նա նաև հիշեցրեց երկրորդ միջնորդությունը՝ Նարեկ Խաչատրյանի նկատմամբ դատաբժշկական ու դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին: Իսկ հետո պնդեց Նարեկ Խաչատրյանի մյուս պաշտպան Վարդուհի Էլբակյանի վերաքննիչ բողոքը:

Մեղադրող Վահագն Պողոսյանը դեմ էր՝ կրկին փորձաքննություն նշանակելուն, անհարկի ձգձգելուն, և խնդրեց մերժել այն: Իսկ «խոշտանգման» վերաբերյալ կիսահայտարարության մասով, դատարանին խնդրեց իրեն տրամադրել վերջին երկու դատական նիստերի ձայնագրառումները, որտեղ Նարեկ Խաչատրյանի հայտարարություններն են: Ասաց, որ դրանք, կփոխանցի ՀՔԾ-ին, կհանձնարարի ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում ընթացք տալ՝ որպես առանձին վարույթ, սակայն հարկ չկա դրա համար կասեցնել, հետաձգել դատական գործընթացը:

Տուժողի շահերի ներկայացուցիչ Վ. Գևորգյանը համակարծիք էր: Նա ասաց, որ ինքը ապացույցների անթույլատրելիության մասով որևէ մտավախություն չունի. Նարեկ Խաչատրյանը և’ նախաքննության, և’ դատաքննության ընթացքում հնարավորություն ունեցել է ենթադրյալ խոշտանգման մասին բարձրաձայնելու, հարցեր ուղղելու իր դեմ ցուցմունք տված անձանց: Գործով անցնող անձանցից որևէ մեկը դիտավորությամբ ցուցմունք չի տվել, ցուցմունք չի կորզվել ամբաստանյալի դեմ: Ուստի, դատարանը պետք է մերժի այն՝ փորձաքննություն նշանակելու միջնորդության հետ միասին:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռ. Մխիթարյան, Մ. Հարությունյան, Մ. Արղամանյան կազմով և վերջինիս նախագահությամբ, լսելով կողմերի հիմնավորումները, կարծիքները, նախ որոշեց՝ դատախազին տրամադրել դատական նիստի ձայնագրառման սկավառակները, հետո մերժեց փորձաքննություն նշանակելու միջնորդությունը, իսկ դատաքննության ավարտից հետո անցավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:

Դատարանը որոշեց մերժել կողմերի վերաքննիչ բողոքները և ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Նարեկ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելու մասին:

Հիշեցնենք, որ տուժող կողմը դատարանից խնդրել էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը և նշանակել ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով /սպանությունը՝ շահադիտական դրդումներով, պատվերով…/ նախատեսված առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում, քանի որ մեղմ պատիժը չի նվազեցնում արարքի հանրային վտանգավորությունը:

Պաշտպանական կողմը խնդրել էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը և արդարացնել Նարեկ Խաչատրյանին, կամ՝ դրա անհնարինության դեպքում, բեկանել մասնակի և նշանակել ավելի մեղմ պատիժ՝ հաշվի առնելով նրա հիվանդությունները:

Մեղադրող Վ. Պողոսյանը, սակայն, նշել էր, որ պատիժը համաչափ է, դատավճիռը հիմնավոր և այն պետք է թողնել ուժի մեջ:

Այսպես, ամփոփելով այս աղմկահարույց սպանության երրորդ քրեական գործի երկրորդ շրջափուլը, պետք է արձանագրել հետևյալը. Նարեկ Խաչատրյանը ինչ-որ առումով ճիշտ է, երբ պնդում է, որ Ստեփան Հակոբյանի մեղքն ավելի ծանր է, բայց պատժաչափն անարդացիորեն հավասար, սակայն և’ առաջին ատյանի, և’ վերաքննիչ դատարանը Նարեկ Խաչատրյանի գործով կայացրել են օբյեկտիվ դատական ակտ. Այն կայացվել է ոչ թե համեմատության սկզբունքով, այլ՝ համապատասխան ամբաստանյալի արարքին, դերակատարությանը, որոնք հիմնավորվել են գործով ձեռք բերված ապացույցների ամբողջականության մեջ:

Եվ տվյալ դեպքում դատարանը գտնվել է իր բարձրության վրա՝ պաշտպանելով հանրության շահը, նրա մասով կանխելով հանրային վտանգավորություն ունեցող արարքի կրկնությունը Մալաթիայի փողոցներում՝ առնավազն 15 տարի:

Մի բան, որը չի արվել ցմահ ազատազրկման արժանի Ստեփան Հակոբյանի դեպքում: Դրսում գտնվող և իրավապահների կողմից մինչ օրս «չհայտնաբերված» փողոտ հովանավորները շարունակում են Անդրանիկ Զատիկյանի կասկածելի մահվան չբացահայտված դեպքով Ստեփանին պատասխանատվությունից ազատելու ջանքերը՝ վտանգավոր ու քողարկված ԿԳԲ-ական մեթոդներով:

Խորը կասկած կա, որ 5 տարի կասեցված այդ գործը բացահայտելու ցանկություն ընդհանրապես չկա: Ամենայն հավանականությամբ, դա նույնպես սպանություն է՝ Սեդրակին սպանած Արսեն Առուշանյանի չավարտած գործի շարունակությունը, որի պատճառով վերջինիս չէին վճարել խոստացված գումարից 70,000 դոլարը:

Հ.Գ. Հակոբյանների հովանավորները, շրջապատը պետք է իմանան. մի օր էլ իրենք են պատասխան տալու… Ցեղը, որը դառնում է իրեն հաց, արյուն տվողի, հսկայական ունեցվածքի տեր դարձնողի ընտանիքի դահիճը, նույն այդ փողով բանտի ու գերեզմանի ուղեգիր է տալու իր հովանավորներին ու շրջապատին, եթե իշխանությունը օրենքի ողջ ուժով «չբամփի» նաև ապազգային հացուրացների սցենարիստների գլխին …

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում