Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Հայաստանն ու Արցախը Ադրբեջանի դեմ պետք է ձեռնարկեն քաղաքական-դիվանագիտական գործողություններ. Մասիս Մայիլյան

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այսօր Փարիզում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն անդրադարձավ Բաքվի այդ քաղաքականությանն ու դրա նպատակներին:

Նա նշեց, որ պաշտոնական Բաքուն շարունակում է առաջնորդվել «Կա՛մ Ադրբեջանի պայմաններով խաղաղություն, կա՛մ պատերազմ» բանաձևով: Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների և դիպուկահարների պատերազմը շարունակելը, հրադադարի ռեժիմը դիտարկելու և վերահսկելու միջազգային մեխանիզմի ստեղծման աշխատանքներից խուսափելն ածանցյալ են վերոնշյալ ադրբեջանական բանաձևից:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային այլ գործիչների՝ դիպուկահարներին ճակատային գծից հեռացնելու վերաբերյալ կոչերը կարող են լսվել և իրականանալ միայն Ադրբեջանի՝ ռազմական շանտաժի կամ ռազմական դիվանագիտության քաղաքականությունից հրաժարվելու դեպքում:

Հայաստանը և ԼՂՀ-ն արդեն հայտարարել են դիպուկահարներին հետ քաշելու իրենց պատրաստակամության մասին, բայց հայկական պետությունները չեն կարող միակողմանի դիմել այս քայլին:

Ադրբեջանը չի դադարեցրել և շարունակում է սպանություններ գործել հրադադարի գծի ողջ երկայնքով՝ սաստկացնելով առկա լարվածությունը: Ստեղծված իրավիճակում Հայաստանը և ԼՂՀ-ն պետք է ձեռնարկեն ակտիվ հակագործողություններ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական-դիվանագիտական հարթությունում»,- նման տեսակետ հայտնեց Մասիս Մայիլյանը:

Նա հավելեց, որ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ Ադրբեջանի ղեկավարությանը պետք է դնել այնպիսի կացության մեջ, որ հրադադարի պայմաններում մարդ սպանելու հրամանները Բաքվի համար ունենան խիստ բացասական քաղաքական հետևանքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում