Այս տարվա հոկտեմբեր ամսին` սեպտեմբերի համեմատ Հայաստանից արտահանումը նվազել է 17.3%-ով: Ընդ որում, ներմուծումը հոկտեմբերին` սեպտեմբերի համեմատ ավելացել է 1.7%-ով: Սակայն արտահանման դիմամիկան հունվար-հոկտեմբեր ամիսների կտրվածքով շարունակում է շատ բարձր մնալ` աճը կազմում է 41.3%: Ներմուծումը հունվար-հոկտեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.7%-ով: