Հայտնի մեսենեջերներից մեկի՝ Viber-ի հեղինակները ստեղծել են մի հարթակ, որտեղ նույն զրուցարանում մոտ 1 միլիարդ մարդ կարող է միաժամանակ ուղերձներ փոխանակել՝ գրում է dni24.com-ը:
Գաղափարի հեղինակները հաղորդել են, որ օգտագործողների փոխանակած բոլոր նախորդ տեղեկությունները հասանելի կլինեն նոր զրուցակցին: Բացի այդ՝ այս խմբի ադմինիստրատորները հնարավորություն կունենան առանձնացելու ամենակարևոր հաղորդագրությունները և դրանք կցելու վերևում, որպեսզի միշտ հասանելի լինեն: Նորույթն անվանվել է Viber Communities, Android և iOS պլատֆորմների օգտվողներն արդեն կարող են տեղադրել այն: