Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրի վավերացման» վերաբերյալ դաշնային օրենքը։
Վերջինս 2011 թվականի հունիսի 17-ին ընդունվել էր Պետդումայի կողմից և 2011 թվականի հունիսի 22-ին հաստատվել Դաշնային խորհրդի կողմից։
Իսկ ահա այդ պայմանագիրը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքվել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Բաքվում։ Այն հանդիսանում է որպես բազային փաստաթուղթ՝ երկու երկրների միջև Կասպից ծովից սկսած ողջ սահմանի երկայնքով անցնող սահմանի հստակեցման համար։ Որպես հիմք է վերցվել ԽՍՀՄ փլուզման ժամանակ ՌՍՖՍՀ-ի ու Ադրբեջանական ՍՍՀ-ի միջև գոյություն ունեցած սահմանը։