«Սնանկացման համար չափազանց խոշոր» համարվող բանկերի հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և սպառնալիք է ներկայացնում համաշխարհային ֆինանսական համակարգի համար: ԱՄՀ համապատասխան բաժնի տնօրեն Խոսե Վինլյասը դա հաստատել է իր բլոգում՝ գրում է ITAR-TASS-ը:
Նա նշել է՝ «ուղղակի ապշեցուցիչ է, որ տարբեր երկրների իշխանություններ մեծ հաշվով համապատասխան գործիքներ չունեն «Լեման բրազերս»-ի սնանկացման նման դեպքերին արձագանքելու համար», որի դեպքում ակտիվները և պարտականությունները փոշիացվում են տարբեր իրավաբանական անձանց կողմից:
Իշխանությունները դեռևս թույլ չեն տվել մեծ աղմուկ բարձրացնող սնանկացումներ, ինչն էլ ծնել է այն նույն խնդիրը, որի մասին գրում է Վինլյասը. «Սպասումը, որ կառավարությունները կփրկեն բարդ իրավիճակում հայտնված կարևոր կառույցները»: Դա, ըստ էության, հավասարազոր է «պետական սուբսիդավորման», որը խոշոր բանկերին թույլ է տալիս «արհեստականորեն նվազեցնել ֆինանսավորման արժեքը» և «դիմել չափազանց մեծ ռիսկի»՝ հստակեցնում է մասնագետը:
Նա կոչ է անում բանկային ոլորտի խնդիրները լուծելու համար օգտվել Ավստրալիայում կայանալիք G20 գագաթնաժողովի հնարավորությունից՝ ավարտին հասցնելու այդ ոլորտի բարեփոխումները:









































