Այս տարի արդեն երկրորդ անգամ Mashable.com-ը կազմակերպում է Սոցիալական մեդիայի միջազգային օրը։ Աշխարհով մեկ տոնվող այս միջոցառումը վերաբերում է տեխնոլոգիաներին, որոնց միջոցով մարդիկ օպերատիվ կերպով տեղեկություն են տարածում աշխարհի ամեն անկյունից, և իրենց ձայնը լսելի են դարձնում։
Meetup.com-ում շուրջ 1400 Mashable համայնք աշխարհի տարբեր երկրներից միացել է այս իրադարձությանը։ Սոցիալական մեդիայի օրը կնշվի նաև Հայաստանում։
Հունիսի 30-ին տոնը նշվելու է «Կասկադ» համալիրում։