Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Միջազգային չափանիշներով, այո, Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

-Պարոն Հոկտանյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է մարզեր իր շրջայցը։ Այսօր Արագածոտնի մարզում նա նորից խոսել է ընտրակաշառքից«Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի և ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ մամուլից»։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ կհաջողվի ընտրությունները զերծ պահել ընտրակաշառքից։

-Վերջին երկու՝ Երևանի ավագանու և Հրազդան, Էջմիածին, Կապան քաղաքներում ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որքան ես գիտեմ, լրագրողները ընտրակաշառքի դեպքեր չեն արձանագրել։ Ես ենթադրում եմ, որ մոտավորապես նույն պատկերը կլինի ԱԺ ընտրությունների ժամանակ։ Իսկապես ես տեսնում եմ քաղաքական կամք, որ պետք է դա բացառել, որքանով այդ ամենը կյանքի կկոչվի, դա արդեն կախված է տեղերում իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմից։ Ընտրակաշառք բաժանելն արդեն վերևներից եկող հրահանգ չէ։ Նախկինում ինչպես էր դա տեղի ունենում․ առաջին հերթին վերևներից էր լինում այդ հրահանգը, որից հետո իրենք աչք էին փակում տեղերում ընտրակաշառք բաժանելու դեպքերին, այդ թվում՝ մեծ կամ փոքր քաղաքական ուժերի, ասենք՝ ԲՀԿ-ի կողմից։ Սա, կարծես թե, չի լինի, բացի դրանից՝ եթե ռացիոնալ մտածելակերպ ցուցաբերեն կուսակցությունները, պետք է հասկանան, որ իրենք երաշխիք չեն ունենա, որ այդ վերցնողը կքվեարկի իրենց օգտին, որովհետև այդ պրակտիկան տարածված էր նախորդ իշխանությունների օրոք, որ վերցնում էին և չէին քվեարկում։ Այսինքն` եթե նույնիսկ իրավապահ մարմինների ուշադրությունից դուրս լինի և ընտրակաշառք բաժանվի, այս անգամ ավելի մեծ կլինի այն մարդկանց թիվը, որոնք փողը կվերցնեն ու չեն քվեարկի կաշառքը տվողի ուզած թեկնածուին։

Եվ երրորդ՝ ի վերջո, մթնոլորտն այնպիսին է, որ շատ մեծ հավանականությամբ շատ բարձր տոկոսով «Իմ քայլը» դաշինքը կհաղթի, և ընտրակաշառքը մյուս կուսակցություններին առանձնապես մեծ տոկոսներ չի բերի։

Ինձ թվում է՝ այս գործոնները միասին վերցրած, հենց ուղղակի ընտրակաշառքի հարցը կփակեն։ Այլ հարց է, թե որքանով կկանխվի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կաշառումը։ Սա նույնպես ունի կարևոր դեր։ Նախկինում էլ ասել եմ և հիմա էլ կարող եմ կրկնեմ, որ նախորդ վարչակարգի օրոք դա շատ լուրջ խնդիր էր, որին այդքան պատշաճ ուշադրություն չեն դարձնում։ Ես չեմ ուզում հիմա որոշ փակագծեր բացել, շուտով դրա մասին առանձին կանդրադառնամ, բայց որոշակի անուղղակի ցուցանիշներ կան, որ շատ բան հենց հանձնաժողովների անդամներն էին անում։ Օրինակ՝ մեռած հոգիների քվեարկության երևույթը կար մինչև քվեարկությունից հետո ընտրացուցակների բացումը։ Մենք ստուգում էինք, իրական թիվը նույնիսկ 85 տոկոս էր հասնում։ Այսինքն՝ երբ Հայաստանից դուրս գնացածների քվեարկությունն արդեն վտանգավոր էր դառնում, դա արվում էր այլ ձևերով։ Արժեր սա ավելի խորությամբ վերլուծել, սակայն որևէ կուսակցություն սրանով չզբաղվեց։

-Գործող Ընտրական օրենսգրքի պարագայում, երբ ռեյտինգային թեկնածուներն ակնհայտ ազդեցություն են ունենալու, ի՞նչ եք կարծում, որքանո՞վ քաղաքական ճգնաժամը կկարողանանք հաղթահարել։

-Բարդ հարց է։ Սա նոր իրավիճակում ռեյտինգային համակարգի առաջին թեստն է լինելու։ Իրավիճակը փոխվեց, և ես չեմ կարող ապրիորի ասել, որ նույն խայտառակ դրսևորումները կլինեն, ինչ եղել են նախկինում։ Երևանի և մի քանի քաղաքներում ընտրությունները, ճիշտ է, ռեյտինգային չեն եղել, բայց, բնականաբար, թեկնածուներն աշխատում էին ձայներ բերել, և, կարծեք թե, լուրջ խնդիրներ չեն եղել։ Հիմա ընտրակաշառքը չկա, մյուս կողմից վարչական ռեսուրս կարող են օգտագործել այդ ռեսուրսն ունեցողները, իսկ դա գործադիր իշխանությունն է և տեղական ինքնակառավարման մարմինները։ ՏԻՄ-երն էլ, եթե նույնիսկ հանրապետական, ԲՀԿ-ական գյուղապետեր են, նրանք դժվար թե գնան վարչական ռեսուրսի օգտագործելու համարձակության, քանի որ կա հստակ ուղերձը, որ ընտրակաշառքը չի քաջալերվելու։ Այս պայմաններում, եթե այդ երկու գործոնները չաշխատեն, մենք շատ հետաքրքիր պատկեր կարող ենք ունենալ։ Ես, իհարկե, քաղաքական ընտրություններ չեմ ակնկալում, բայց եթե չլինի վարչական ռեսուրսի օգտագործում և ընտրակաշառք, ապա այդ դեպքում ուղղակի ծանոթներին, բարեկամներին համոզելու, խոստումներ տալու խնդիրներ կարող են առաջանալ։ Այն խայտառակ դրսևորումները, որ ունեցավ ռեյտինգային համակարգը 2017-ի ընտրություններում, կասկածում եմ, որ նույնը կլինի այս տարի։ Ռեյտինգային ընտրակարգը ներկա քաղաքական դաշտի ավերվածության չգոյության պայմաններում լավագույն լուծումը չէ։ Դա լավ կարող էր աշխատել, եթե լավ նախապայմաններ լինեին կուսակցությունների կայացման համար, որը չկա Հայաստանում։ Հենց այդ պատճառով ռեյտինգայինը կբերի ոչ թե ծրագրերի պայքարի, այլ ծանոթների, բարեկամների քանակի պայքար կարող է լինել։ Դժբախտաբար, դա աղքատ երկրների ճակատագիրն է, երբ հարուստ բարեկամը կարողանում է մոբիլիզացնել իր աղքատ ծանոթներին, ընկերներին։ Դրա ռիսկը կա։

-Նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելություններով վարչական ռեսուրս է կիրառում և խախտում Ընտրական օրենսգրքի դրույթները։ Այդտեղ կա՞ չարաշահում, թե՞ ոչ։

-Ով էլ ասեր։ Միջազգային չափանիշներով, այո, դա վարչական ռեսուրսի օգտագործում է, թեև ֆորմալ առումով այդպես չէ։ Այստեղ կա երկու հարց. նախ, պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, և երբ ժամանակին մենք քննադատում էինք նախկին իշխանություններին վարչական ռեսուրս օգտագործելու մեջ, իրենք հենց այդ փաստարկն էին բերում, որ քարոզարշավը դեռ չի սկսվել, իսկ մինչ այդ ինչ կուզենք, կանենք։ Ինչ վերաբերում է աշխատանքային ժամերին իրականացվող քարոզարշավին, ապա երբ մենք այդ հարցը բարձրացնում էինք 2017 թվականին այն ժամանակվա վարչապետի այցերի հետ կապված, ինչպես նաև դրան նախորդող գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, մեզ պատասխանում էին, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները նորմավորված աշխատանքային օր չունեն և այնպես չի, որ այդ ժամերը իրենք պարտավոր են աշխատանքային դիտարկել։ Ասում էին՝ իրենք կարող են քարոզչություն անել, հետո այլ ժամերի իրենց պաշտոնական պարտականությունները կատարել։ Այսպիսի բացատրություններ, պատճառաբանություններ իրենք սիրում էին ներկայացնել բավականին պրոֆեսիոնալ ձևով։ Հիմա ուղղակի իրենց կարելի է հիշեցնել իրենց նույն ասածները, որ վարչապետի աշխատանքը նորմավորված չէ։ Բայց եթե նայում ենք միջազգային չափանիշներով, իհարկե, սա վարչական ռեսուրսի չարաշահում է։ Մեկ այլ խնդիր էլ կա, որը ՀՀԿ-ականները սիրում էին օգտագործել։ Նրանք ասում էին, որ քարոզչություն կլիներ, եթե լիներ այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելու կոչ։ Այդպիսի կոչեր վարչապետի այցերի ժամանակ, կարծես, չեն եղել։ Այսինքն` ֆորմալիզմը, ֆորմալ տրամաբանությունը, որ օգտագործվում էր նախկինների օրոք, եթե այդ նույնը կիրառենք հիմա, ուրեմն ստացվում է, որ վարչական ռեսուրսի կիրառում չկա։ Իսկ եթե մոտենանք այն չափանիշներով, որով այն ժամանակ էինք մոտենում, ապա այո, կա վարչական ռեսուրսի չարաշահում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում