Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Պլաստիկ վիրաբուժության համաշխարհային մեծությունները Երևանում

2011թ. հունիսի 28-30-ը Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի կունենա Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) 3-րդ միջազգային համաժողովը՝ «Անցանկալի ելքերը և բարդությունները պլաստիկ վիրաբուժության մեջ» թեմայով: Համաժողովի կազմակերպիչներն են՝ AAPRAS-ը և ԵՊԲՀ-ն:

Համաժողովն անցկացվում է Պլաստիկ վիրաբույժների միջազգային համադաշնության (IPRAS), Եվրոպայի պլաստիկ վիրաբույժների համադաշնության (ESPRAS) և Էսթետիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիայի հովանու ներքո:

Համաժողովի նպատակը աշխարհի այլ երկրների պլաստիկ վիրաբույժների հետ գործնական կապերի հաստատման, տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով Հայաստանում պլաստիկ վիրաբուժության որակի և բուժման արդյունքի բարելավումն է:

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն աշխարհի 20 երկրների 150 պլաստիկ վիրաբույժներ: Նախատեսվում են միջազգային փորձագետների 6 դասախոսություններ, 7 սեկցիաներում ընթերցվելիք շուրջ 60 զեկուցումներ, ինչպես նաև 10 կլոր սեղան, որոնցում բացի նեղ մասնագիտական թեմաներից կքննարկվեն նաև Եվրոպայում ու Ամերիկայում մասնագիտական կրթության, պլաստիկ վիրաբույժների կողմից իրականացվող հումանիտար առաքելությանը վերաբերող հարցեր: Համաժողովի նյութերը՝ շուրջ 90 աշխատանք, կամփոփվեն տպագիր ժողովածուի մեջ:

Համաժողովի բացումը տեղի կունենա հունիսի 28-ին, ժամը 10.00-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում: Ողջույնի ուղերձներով հանդես կգան ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանը, ԵՊԲՀ ռեկտոր Դ.Դումանյանը, IPRAS-ի նախագահ Մարիտա Էլզենման-Կլեյնը (Գերմանիա) և (ESPRAS)-ի նախագահ Անդրեաս Յակոմետիսը (Հունաստան): Համաժողովի բացմանը կհաջորդի մամլո ասուլիս:

Համաժողովի շրջանակներում՝ հունիսի 30-ին ժամը 17.00-ին, կկազմակերպվի Հանրային օր (Public day), որտեղ կներկայացվեն հետևյալ թեմաները. կրծքագեղձի մեծացումն ի հաշիվ օրգանիզմի ճարպային ավելցուկների, կրծքագեղձի վերականգնումն օնկոլոգիական վիրահատությունից հետո, լիպոսակցիա՝ որքանո±վ է այն անվտանգ, դեմքի փոխպատվաստում, ցողունային բջիջներ և երիտասարդացում: Միջազգային փորձագետները հընթացս կպատասխանեն ներկաներին հետաքրքրող հարցերին: Հանրային օրվան մասնակցել ցանկացողների մուտքն ազատ է:

Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիան հասարակական կազմակերպություն է, որը գործում է 2005 թվականից և միավորում է ավելի քան 50 պլաստիկ վիրաբույժների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում