Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»

«Բատկային դոլար է պետք»․ Լուկաշենկո-Ալիև հանդիպումը թշնամական քայլ է Հայաստանի դեմ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի թղթակից Վլադիմիր Սոլովյովը «Լուկաշենկո vs Փաշինյան» խորագրով իր հոդվածում իրավացիորեն նկատել է, որ ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) նոր գլխավոր քարտուղարի նշանակման ձանձրալի, անհետաքրքիր կադրային հարցը Հայաստանի և Բելառուսի ղեկավարների ջանքերով վերածվեց տեսարժան մենամարտի։ Հեղինակը շատ պատկերավոր, կարելի է ասել՝ գեղարվեստականորեն է նկարագրել ՀԱՊԿ-ում ստեղծված ճգնաժամային վիճակը՝ Հայաստանի ու Բելառուսի առճակատումը գլխավոր քարտուղարի հարցի շուրջ համեմատելով բռնցքամարտի հետ և նշելով, որ «քաղաքական ծանրքաշային» Լուկաշենկոն մարտի է դուրս եկել «հեռանկարային նորեկ» Փաշինյանի հետ, ընդ որում թե՛ Լուկաշենկոյի, թե՛ Փաշինյանի համար հաղթանակն այս մենամարտում ավելի կարևոր է, քան այն մրցանակը, այսինքն՝ պաշտոնը, որի համար նրանք պայքարում են, և ՀԱՊԿ-ի հեղինակությունը։

«Փաշինյանն ընդդեմ Լուկաշենկոյի» բազմասերիանոց թրիլլերը շարունակվում է

Իսկապես, դեռ այս տարվա հուլիսի վերջից ծագած խնդիրը վերջին մոտ մեկ շաբաթվա ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և իր մտերիմ բարեկամի՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի ջանքերով վերածվեց բացահայտ առճակատման մի կողմից Հայաստանի, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ի ադրբեջանամետ խմբավորման՝ Բելառուս-Ղազախստան տանդեմի միջև։ Խնդիրն այն է, որ Մինսկում Բելառուսի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից մեկ շաբաթ առաջ Լուկաշենկոն հանդիպեց Ադրբեջանի, իսկ Ալիևը՝ Բելառուսի դեսպանի հետ, ու երկու հանդիպումների ընթացքում էլ քննարկվեց ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, թե ով է դառնալու ՀԱՊԿ-ի հաջորդ քարտուղարը․ Հայաստանի՞, թե՞ Բելառուսի ներկայացուցիչը։ Եվ այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահը ՀԱՊԿ-ի ներքին գործերն ու Հայաստանի հետ կապված հարցերը քննարկում է ՀԱՊԿ անդամ չհանդիսացող ու Հայաստանի հետ փաստացի պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի՝ Ադրբեջանի ներկայացուցչի հետ, լուրջ տարակուսանք առաջացրեց Երևանում։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից այդ հարցի առնչությամբ։ Հետո հեռակա դիվանագիտական «փոխհրաձգությունը» շարունակեց ու ավելի սրվեց։ Բելառուսի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարությամբ, բավական ցինիկ ու լկտի տոնայնությամբ փորձեց «էթիկայի» դասեր տալ Փաշինյանին՝ նշելով, թե «փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ»։

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Փաշինյանն անպատասխան չթողեց պաշտոնական Մինսկի այս վիրավորանքը՝ հայտարարելով, որ ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո իշխանության եկած նոր կառավարությունն այլևս թույլ չի տալու վերաբերվել Հայաստանին այնպես, ինչպես նախկինում էին վերաբերվում որոշ գործընկեր պետություններ։ Փաշինյանի խոսքերով՝ շատերը իներցիայով Հայաստանին վերաբերվում են որպես փոքր երկրի, փոքր ժողովրդի, մինչդեռ հայ ժողովուրդը հազարամյակների պատմություն ունի և մեծ ներդրում է ունեցել համաշխարհային պատմության ու համաշխարհային քաղաքակրթության ու մշակույթի զարգացման մեջ։ Օրինակ՝ խորհրդային նշանավոր զորահրամանատարներից մեկը՝ հետագայում մարշալի կոչում ստացած Հովհաննես Բաղրամյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մեծ դեր է խաղացել Բելառուսը ֆաշիստական օկուպացիոն զորքերից ազատագրելու գործում։

«Կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն մի բան, որ այլևս Հայաստանի հետ չեն լինելու այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել։ Չեն լինելու այնպիսի հարաբերություններ, երբ մենք լուռումունջ համակերպվողի դերում ենք»,- հայտարարել է Փաշինյանը՝ արժանանալով ներկաների ծափահարություններին։

Մինսկը կրկին զենք կմատակարարի Բաքվին

Այս լույսի ներքո ՀԱՊԿ-ում ու Եվրասիական միությունում Հայաստանի գործընկերոջ՝ Բելառուսի նախագահի հանդիպումը Մինսկում Հայաստանի ոխերիմ հարևանի ղեկավարի հետ, իհարկե, էլ ավելի բացասական ընկալում է ստանում և առանց որևէ չափազանցության կարող է գնահատվել որպես դեմ բացահայտ թշնամական քայլ մեր պետության։ Հրապարակային մենամարտերի մեծ սիրահար Լուկաշենկոն, բնականաբար, չխախտեց ժանրի կանոնները՝ յուղ լցնելով բոցավառվող կրակի վրա, ամենաջերմ ողջույններով ու սիրալիրություններով դիմավորելով Ալիևին և հերթական անգամ իր աջակցությունը հայտնելով Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում։ Եվրոպայի վերջին դիկտատորն ընդունել է ապշերոնյան բռնապետին Անկախության պալատում։

Բելառուսի ու Ադրբեջանի նախագահների «տետ ա տետ» հանդիպումը տևել է 2 ժամից ավելի։ Դրան հետևել են երկու կողմերի բանակցություններն ընդլայնված կազմով։ Բնականաբար, մեզ համար առավել հետաքրքիր են ձեռքբերված առարկայական պայմանավորվածությունները, որոնք միտված են Մինսկի ու Բաքվի ռազմական ու ռազմավարական հարաբերությունների խորացմանը։ Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են հռչակագիր՝ սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի ոլորտում երկկողմ համագործակցությունը խորացնելու մասին։ Ըստ էության, սա նախապատրաստություն է Ադրբեջանին բելառուսական զինտեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու համար։ Ալիևը հայտարարել է, որ այս հռչակագիրը շատ կարճ ժամանակում կվերածվի Բելառուսից սպառազինության նոր խմբաքանակ գնելու մասին պայմանագրի։

Նշված հռչակագրում ներառված է նաև կետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Երկու երկրները հայտարարել են, թե ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի, առաջին հերթին, պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության իրավունքի շրջանակներում։ Ալիևը, բնականաբար, շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին Բելառուսի այս դիրքորոշման համար։

Փաշինյանը դատապարտում է

Անդրադառնալով Լուկաշենկո-Ալիև հանդիպմանն ու երկու երկրների միջև ստորագրված ռազմական համագործակցության հուշագրին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ երեք ամիս առաջ էլ բելառուսական զենքի խմբաքանակ է մատակարարվել Ադրբեջանին, և այդ ամենը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչն էր։

«Մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքներն ուղղված ՀՀ ազգային շահերի դեմ: Եվ մենք կարծում ենք նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ գործունեությունը: Մենք փոխադարձ պետք է պարզաբանումներ ունենանք, յուրաքանչյուր անդամի համար պետք պարզ լինի, թե ինչ պարտավորություն ունի մյուս երկրի նկատմամբ», – նշել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ Բելառուսի նախագահը, որը հրավիրում է Ադրբեջանի դեսպանին ու պատմում է նրան ՀԱՊԿ-ի նիստի մասին, այսքան ժամանակ չի եղել մի դեպք, որ նա հրավիրի Հայաստանի դեսպանին և տեղեկացնի, որ Ադրբեջանն ուզում է զենք գնել Բելառուսից, և Ադրբեջանի ղեկավարության հետ նման քննարկում է եղել։

https://gdb.rferl.org/7875E33D-E7E6-4078-9E50-4CA1FE49B5E4_cx6_cy3_cw94_w1023_r1_s.jpg

Հայաստանի մնալը ՀԱՊԿ-ում հարցականի տակ է

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքը Բելառուսի այս քաղաքականության մասին շատ հստակ է։

«Ինքը փաստը, որ Բելառուսի նախագահն ընդունում է Ադրբեջանի դեսպանին և նրա հետ քննարկում է Հայաստանին վերաբերող հարցեր՝ ՀԱՊԿ, Լեռնային Ղարաբաղ, անվտանգության հարցեր, դա դեմոնստրատիվ և նույնիսկ թշնամական քայլ է՝ մեր դեմ ուղղված։ Նա կարող էր հանդիպել Ադրբեջանի դեսպանի հետ և նրա հետ խոսել փակ դռների հետևում, և մենք չէինք կարողանալու բան ասել։ Բայց նա հանդիպում է Ադրբեջանի դեսպանի հետ ու հրապարակում, թե ինչ են խոսել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարությունն էլ բավական անհավասարակշռված էր, և այնտեղ կային նախադասություններ, որոնք պարզապես անթույլատրելի են։

ՀԱՊԿ-ի շուրջ վերջին իրադարձություններից մեր զրուցակիցը մեկ հստակ եզրակացություն է արել՝ հետսովետական տարածաշրջանում գործող հավաքական անվտանգության համակարգը կամաց-կամաց դադարում է գործել որպես կազմակերպություն, որտեղ Հայաստանը կարող է գտնել իր անվտանգությունը, որովհետև Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը ոչ թե պարզապես բարեկամ պետություններ են, այլ ֆորմալ դաշնակիցներ, որոնք գտնվում են մեկ անվտանգության համակարգում, մինչդեռ այս կազմակերպության որոշ երկրներ ակնհայտ քայլեր են անում՝ ուղղված իրենց ֆորմալ դաշնակցի անվտանգության և շահերի դեմ։

«Միանշանակ Բելառուսը ոչ բարեկամական, անընդունելի քայլեր է անում, որովհետև իրենք ՀԱՊԿ-ի շրջանակներում ունեն ստանձնած պարտավորություններ։ Դա նշանակում է, որ այո, մեր գտնվելը ՀԱՊԿ-ում իրոք կասկածի տակ է»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ մի կողմից Փաշինյանն այս հարցի կապակցությամբ ցույց տվեց, որ Հայաստանը սուվերեն պետություն է, բայց մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Փաշինյանի թիմը չաշխատեց և չկարողացավ ավելի օպտիմալ տարբերակ գտնել նույն գլխավոր քարտուղարի հարցը լուծելու համար, որովհետև կարելի էր Խաչատուրովին փոխարինելու հարցը ավելի մեղմ տարբերակով լուծել, ոչ թե այն տարբերակով, որը, ըստ էության, առաջացրեց այս ճգնաժամը և բավական բարդ վիճակի մեջ դրեց Փաշինյանին։ Ընդհանրապես Ս․ Գրիգորյանը կարծում է, որ հայկական կողմը լուրջ սխալ թույլ տվեց՝ պնդելով, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար կրկին պիտի ՀՀ ներկայացուցիչն ընտրվի։ Սա, ըստ քաղաքագետի, ոչ թե Փաշինյանի, այլ իր թիմի սխալն է։

Բատկային դոլար է պետք

Իսկ Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ ՀԱՊԿ-ի ճգնաժամի համար մեղավոր է Հայաստանի նոր ղեկավարությունը, որովհետև Ռուսաստանի նախագահը Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել, թե «պատմության հետ հաշիվներ մաքրելու ժամանակը չէ», և պետք չէ առայժմ կտրուկ քայլերի գնալ։

«Իսկ ինչի՞ց սկսվեց այս ամենը։ Սկսվեց նրանից, որ Փաշինյանը վերցրեց ու մեղադրանք առաջադրեց Խաչատուրովին։ Ինչո՞ւ։ Ի՞նչ շահեց Հայաստանը դրանից։ Ոչինչ չշահեց, բայց պարտվեց։ Պուտինը դրա մասին Փաշինյանին ասել է Սոչիում, երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին։ Նա ասաց, որ առայժմ պետք չի հաշիվներ մաքրել պատմության հետ։ Մաքրեք այն մարդկանց, ովքեր Հայաստանի ներսում են և որոնք ձեր սրտով չեն, ձևավորեք նոր կառավարություն, փոխեք ամեն ինչ, բայց ձեռք մի տվեք այնպիսի մակարդակի պաշտոնյաների, ինչպիսին Խաչատուրովն է, որն անձեռնմխելիություն ունի ՀԱՊԿ-ի 5-6 նախագահների երաշխավորությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Տարասովը։

Լուկաշենկոյի և Փաշինյանի կոնֆլիկտը, Տարասովի խոսքերով, զուտ քաղաքական բնույթ ունի և ինչ-որ տեղ արհեստական է, որովհետև Լուկաշենկոն շատ անտեղի մտավ այս վեճի մեջ։ Իսկ Պուտինը կիրակի օրը խոսել է Լուկաշենկոյի և Փաշինյանի հետ և փորձել է հանդարտեցնել կրքերը։

Իսկ Բելառուսի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ ռուսաստանցի փորձագետը արտասովոր ոչինչ չի տեսնում․ «Եկեք իրավիճակին նայենք մյուս կողմից։ Ալիևը ռազմատեխնիկական համագործակցություն է զարգացնում Բելառուսի հետ։ Ռուսաստանն էլ է Ադրբեջանի հետ զարգացնում ռազմատեխնիկական համագործակցություն։ Սրա մեջ առանձնահատուկ ոչինչ չկա։ Բատկային դոլար է պետք, իսկ Ալիևը հիմա փող ունի․ նավթի գները բարձր են, նրա մոտ փող է ավելացել և նա Բելառուսից «Պոլոնեզ» է գնում և այլ տեսակի զինտեխնիկա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում