«ԲելԱզ»-ի նոր արտադրության ավտոմեքենան համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ իր բեռնախցիկում տանելով 504 տոննա 505 կգ բեռ: Այս ռեկորդը գրանցել է Գինեսի գրքի ներկայացուցիչը:
450 տոննա բեռ տեղափոխելու հնարավորությամբ «ԲելԱզ 75710»-ը տեղից շարժվել է նույնիսկ այն ժամանակ, երբ այն բեռնել են մետաղական 50 տոննա քաշ ունեցող բլոկներով: Ավտոմեքենան հաջողությամբ շարժվել է տեղից ու անցել փորձնական մայրուղով:
2014-ի մարտին ռեկորդ սահմանած ավտոմեքենան կուղևորվի Կուզբաս՝ պատվիրատուի մոտ: Նմանատիպ երկու ավտոմեքենաներ էլ պատրաստ կլինեն մինչև տարվա վերջը:











































