Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Ղարաբաղը՝ բոլորի կոկորդին

Հաճախ է խոսվում է այն մասին, որ չկա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հասարակական-քաղաքական պատկերացումների ամբողջական մի հայեցակարգ, որը կլիներ հակամարտության կարգավորման պետական քաղաքականության հիմք: Այդ գնահատականը ինչ-որ առումով իրավացի է, թեև սխալ կլինի նաև ասել, թե կարգավորման գործընթացում պետական քաղաքականությունը կապ չունի հանրային պատկերացումների հետ: Բայց, մյուս կողմից, խնդիրն այն է, որ հանրային պատկերացումներն են հիմնված պետական քաղաքականության վրա, ոչ թե հակառակը: Այդ դեպքում անկասկած է, որ պետական քաղաքականության հիմքերը լինելու են թույլ: Եթե ոչ թե հասարակությունն է կարգավորման որևէ մոդել կամ հայեցակարգ թելադրում իշխանությանը, այլ իշխանությունն է մշակում այն և սկսում հետևողականորեն թելադրել հասարակությանը, հաճախ նույնիսկ զանազան ձևերով քողարկված կամ բացահայտ շանտաժի միջոցով, ապա անկասկած է, որ բանակցային գործընթացում այդ իշխանության դիրքը չի կարող ուժեղ լինել:

Բայց ուրիշ ինչպե՞ս պետք է ձևավորվի հասարակության պատկերացումը հակամարտության կարգավորման մոդելի մասին, եթե իշխանությունից եկող ձևավորումը հասարակությանն էլ, իշխանությանն էլ դարձնում է խոցելի: Չէ՞ որ հասարակությունը ծանոթ չէ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգին, մեթոդաբանությանը, տրամադրություններին: Չէ՞ որ հասարակությունը շատ բան չգիտի, հիմնականում զբաղված է ընդամենը սեփական հացի խնդիրը հոգալով, անձնական բարեկեցության մասին մտածելով, ինչն, ի դեպ, միանգամայն բնական երևույթ է: Ընդհանրապես, որևէ հարցի մասին, ինչպես հայտնի է, հասարակական կարծիքը հենց այնպես չի ձևավորվում, այն ձևավորվում է քննարկումների, կարծիքների բախման, բանավեճերի միջոցով: Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանում որևէ բանավեճ տեղի չի ունեցել և չի ունենում: Լինում են առանձին ելույթներ, էլիտայի շատ եզակի ներկայացուցիչների հոդվածներ, հարցազրույցներ, մեկնաբանություններ, բայց բանը բանավեճի չի հասնում:

Մինչդեռ կարծես թե կան հարցեր, որոնց պատասխանը պետք է հանրությունն ու էլիտայի տարբեր բևեռները գտնեն, որպեսզի գտնվի նաև կարգավորման գործընթացում պահվածքի առումով հայկական կողմի համար առավել արդյունավետ մոդելը: Ի՞նչ է Ղարաբաղը մեզ համար ընդհանրապես՝ տարա՞ծք, Հայաստանի մի մա՞ս, պատմության մի հաջողված օրինա՞կ, անվտանգության կարևոր բաղադրի՞չ, թե՞ այլ բան կամ բաներ: Ի՞նչ են մեզ համար ազատագրված տարածքները՝ անվտանգության, քաղաքական, տնտեսական, հոգեբանական և այլ տեսանկյունից: Այդ ամենը որքանո՞վ է մեզ ամրացնում քաղաքական, տնտեսական, ռազմական և ռազմավարական, հոգեբանական առումներով: Մենք ունե՞նք, արդյոք, տարածաշրջանում ազդեցիկ և նշանակալի գործոն լինելու ավելի գնահատելի և ծանրակշիռ ռեսուրս, քան ազատագրված տարածքների շնորհիվ ձեռք բերած ռազմաստրատեգիական դիրքը: Արդարացվա՞ծ է, արդյոք, Հայաստանի զարգացումը Ղարաբաղի հարցի չկարգավորվածությամբ՝ տարածքների չվերադարձով պայմանավորելը:

Բանավեճի բացակայության հարցում իհարկե միարժեք պատասխանատուն իշխանությունն է: Երկրում, հատկապես ազգային հարցերում բանավեճի հարթակի ապահովման խնդիրը իշխանության խնդիրն է, տվյալ պահին այդ հարցերի լուծման առավելագույն լիազորությունն ու լծակներն ունեցող էլիտայի խնդիրը: Բայց Հայաստանում հենց այդ էլիտան է ամենից շատ շահագրգռված, որ բանավեճ տեղի չունենա և ամեն ինչ մնա առքուվաճառքի մասին մեղադրանքների մակարդակին, որովհետև այդ դեպքում իշխանությունը հայտնվում է շահեկան վիճակում՝ մեղադրանքները շարունակվում են 15 տարի, բայց 15 տարում ոչինչ վաճառված չէ, ուրեմն բոլոր ժամանակների իշխանությունները միշտ եղել են իրավացի, իսկ ընդդիմությունները միշտ քննադատել են հանիրավի:

Իսկ իրականությունը, թերևս, այն է, որ այդ ընթացքում Հայաստանը կորուստ չի ունեցել միայն այն պատճառով, որ չնայած այդ կորուստների մի մասին գնալու պատրաստ իշխանությունների առկայությանը, աշխարհում չի եղել այդ կորուստների լուրջ անհրաժեշտության առկայություն: Այլապես, Հայաստանում, կարգավորման մեկուկես տասնամյակի ընթացքում, թերևս, չի եղել իշխանություն, որը ի զորու լիներ դեմ գնալ այդ կորուստների պարտադրանքին, եթե այդպիսին իրապես լիներ աշխարհում: Իսկ իշխանություններն այդպես անզոր են եղել, որովհետև չեն փորձել առողջ բանավեճի միջոցով բարձրացնել հանրային և պետական իմունիտետը, այլ ձգտել են Ղարաբաղի հարցի միջոցով սնուցել ընդամենը իշխանության իմունային համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում