Նոյեմբերի 9-16-ը գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը «Նաֆթագազ» թիմի կազմում մասնակցեց Սերբիայի ակումբային առաջնության երկրորդ խմբին: Երկրորդ խմբում ընգրկված էին 11 թիմեր:
Մրցաշարում Գրիգորյանի թիմը հաղթանակներ տոնեց բոլոր 10 մրցախաղերում և դարձավ երկրորդ խմբի հաղթող: Հաղթանակում, անկասկած մեծ էր թիմի առաջատարի՝ Կարեն Գրիգորյանի ավանդը. հայ գրոսմայստերը 10 հնարավորից վաստակեց 9.5 միավոր և 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: