Հանգստյան օրերին տեղի ունեցան աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի 6-րդ և 7-րդ պարտիաները: Երկու պարտիաներում էլ սպիտակներով հանդես էր գալիս աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:
6-րդ պարտիայում սևերով հանդես եկող հավակնորդ Կարուանան ուներ առավելություն և կարող էր հաղթել, սակայն լարված ընթացք ունեցած պարտիան ավարտվեց հաշտությամբ: 7-րդ պարտիայում Կարուանան հեշտորեն հավասարեցրեց ֆիրքը, և պարտիայում կրկին գրանցվեց ոչ-ոքի: 7-րդ պարտիայից հետո մրցախաղում հաշիվն է 3.5 – 3.5: