ԱԻԲԱ-ն փոփոխություններ է մտցրել նաեւ ֆեդերացիայի նախագահի թեկնածու առաջադրվելու կարգում: Թեկնածություն կարող է դնել նա, ով աշխատել է ֆեդերացիայի գործադիրում, ունի առնվազն 5 մարզադպրոցների համաձայնության ստորագրություն:
Գործադիր մարմնի այն անդամը, որը կառաջադրվի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում եւ չի ընտրվի, այլեւս չի լինի ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ: Այս մոդելը կիրառվում է նրա համար, որ պարտվող թեկնածուն հաջորդ 5 տարիներին ինտրիգներ չստեղծի եւ չխախտի ֆեդերացիայի աշխատանքը: Այս կանոնակարգով անցավ ԱԻԲԱ-ի նոր նախագահի ընտրությունը»,- այս մասին ՀԲՖ արտահերթ համաժողովում
ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:
Անդրադառնալով հայկական բռնցքամարտի շուրջ ստեղծված իրավիճակին Գևորգյաննն ասաց, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահն արձագանքել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակին:
Մասնավորապես, ՄՕԿ-ը դատապարտել որեւէ այլ կառոււյցի միջամտություն՝ հայտարարելով, որ ընդունում է միայն մեկ ֆեդերացիա, որը ճանաչված է ԱԻԲԱ-ի կողմից:
Մանրամասները՝ տեսանյությում