Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

Գիշերային ակումբի կին տերը «հատուկ պայմաններ» է ստեղծել պարուհիների՝ պոռնկությամբ զբաղվելու համար, հին կլիենտներին էլ սպասարկել «զեղչով»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ՝Շենգավիթ վարչական շրջանի տարծքում գտնվող նստավայրում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Դարիկո Պ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 67-ամյա Դարիկո Պ.-ն, նախկինում երկու անգամ դատված լինելով պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով, «ուղղման ճանապարհին չի կանգնել», շարունակել է նույն ուղղությամբ իր հանցավոր գործունեությունը:

Դարիկո Պ.-ն, հանդիսանալով «Դուստր Օլյա» ՍՊԸ տնօրեն, Երևանի Էրեբունի զանգվածում կազմակերպել է «Կապրիզ» գիշերային ակումբի գործունեությունը:

Ըստ մեղադրանքի՝ Դարիկո Պ.-ն գիշերային ակումբում աշխատող, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության ու ըստ պահանջարկի հրավիրվող պարուհի-մարմնավաճառուհիների ծառայություններից օգտվելու ցանկություն ունեցող հաճախորդների համար ստեղծել է բարենպաստ պայմաններ՝ ակումբի ներսից ուղիղ մուտք՝ դեպի կահավորված, լոգանք ընդունելու հնարավորություններ ունեցող առանձնասենյակներ:

Այդ պայմաններից օգտվելով՝ պարուհի-մարմնավաճառուհիները ակումբի նախասրահում վարձատրման շուրջ համաձայնության են եկել հաճախորդների հետ, ապա այդ գումարից պայմանավորված մասնաբաժինը՝ մասնավորապես՝ 20 հազար դրամից 10 հազար դրամը Դարիկո Պ.-ին հատկացնելուց հետո ակումբի հատուկ նախատեսված առանձնասենյակներում, Դարիկո Պ.-ի գիտությամբ ու թույլտվությամբ մատուցել են սեռական բնույթի ծառայություններ:

Դարիկո Պ.-ն, ըստ մեղադրանքի, մերկապարուհի-մարմնավաճառուհիների ներգրավմամբ շոու ծրագրի գիշերային ցուցադրությունների «քողի ներքո» կազմակերպելով ակումբի գործունեությունը, «հաճախորդների պահանջմունքները բազմակողմանիորեն բավարարելու համար ստեղծելով անհրաժեշտ միջոցներ ու պայմաններ»՝ նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն՝ միաժամանակ հաճախորդների համար «առաջացրել է գրավչություն, ինչի շնորհիվ իր բիզնեսի ծաղկման ու գիշերային ակումբի այցելուների կողմից սպիրտային խմիչքների, զովացուցիչ ըմպելիքների և այլնի ձեռքբերման հաշվին՝ ապահովել է կայուն շահույթ»:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի 19-ին, ժամը 22-ի սահմաններում Ռազմիկ Ա.-ն այցելել է «Կապրիզ» գիշերային ակումբ՝ նախապես տեղյակ լինելով, որ ակումբի պարուհիները տեղում մատուցում են սեռական բնույթի ծառայություններ: Սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ Ռազմիկը խոսել է պարուհի-մարմնավաճառուհի Հ.-ի հետ, ով ծառայությունների դիմաց պահանջել է 20 հազար դրամ: Հաճախորդը փորձել է սակարկել: Մարմնավաճառուհին առաջարկել է համաձայնության գալ ակումբի սեփականատեր Դարիկոյի հետ:

Պահանջված գումարը սակարկելուց հետո կողմերը համաձայնության են եկել 16 հազար դրամի շուրջ: Մարմնավաճառուհին հաճախորդին ուղեկցել է առանձնասենյակ, բավարարել է նրա ցանկությունները՝ սեռական հարաբերություն ունենալու միջոցով, հաճախորդից ստացել է 16 հազար դրամ, որից 6 հազար դրամը փոխանցել է Դարիկոյին, իսկ 10 հազար դրամը պահել է իրեն:

Բացի այդ, Կամո Բ.-ն 2018 թվականի փետրվարի 3-ին այցելել է «Կապրիզ» գիշերային ակումբ: Նախապես տեղյակ լինելով, որ ակումբի մերկապարուհիները տեղում մատուցում են սեռական բնույթի ծառայություններ, դրանց վերաբերյալ խոսել է պարուհի-մարմնավաճառուհի Մ.-ի հետ ու, որպես հին հաճախորդ, օգտվելով «զեղչից»՝ պայմանավորվել է ակումբի սեփականատիրոջը վճարել 6 հազար դրամ, իսկ մարմնավաճառուհուն՝ 5 հազար դրամ:

Մինչև առանձնասենյակ գնալը Կամո Բ.-ն մարմնավաճառուհուն է տվել 6 հազար դրամ, որն էլ վերջինս փոխանցել է Դարիկո Պ.-ին, ապա հաճախորդի հետ մտել է առանձնասենյակ: Սակայն նրանց միջև սեռական հարաբերությունը «չի կայացել», քանի որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Էրեբունու ոստիկանության, քննչական կոմիտեի համատեղ իրականացված միջոցառման շրջանակներում՝ գիշերվա ժամը 1-ին «Կապրիզ» գիշերային ակումբում և օժանդակ շինություններում կատարված խուզարկության արդյունքում մարմնավաճառուհին ու հաճախորդը «մերկ վիճակում» հայտնաբերվել են առանձնասենյակում…

Դարիկո Պ.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Դարիկո Պ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար:

Դատարանը հաշվի է առել արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ Դարիկո Պ.-ն ընդունել է մեղքը, զղջացել է, նա վատառողջ է:

Դարիկո Պ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ Դարիկո Պ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, եթե այս դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում