Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

Ադրբեջանը միջամտում է ՀԱՊԿ-ի ներքին գործերին․ Պուտինն ու Փաշինյանը կարգի կհրավիրե՞ն Ալիևին

Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ հնարավոր բոլոր հարթակներում և ոլորտներում։ Նման հարթակներ են նաև հետխորհրդային տարածաշրջանում գործող ինտեգրացիոն կառույցները, մասնավորապես ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և ԵԱՏՄ-ն (Եվրասիական տնտեսական միություն), որոնց Ադրբեջանը չի անդամակցում, սակայն ժամանակ առ ժամանակ խաղարկում է այս միություններին իր հնարավոր ինտեգրման հարցը՝ փորձելով առևտուր անել Ռուսաստանի հետ իրեն հետաքրքրող հարցերում, օրինակ՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում։

Բաքվի «խաղերը» Մոսկվայի հետ

Այլ խոսքերով՝ ակնարկում է Մոսկվային, որ կմիանա ԵԱՏՄ-ին, եթե Ռուսաստանը ստիպի Հայաստանին տարածքային զիջումների գնալ Ղարաբաղի հարցում։ Հենց այդ պատճառով էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը 2-3 տարի առաջ մեծ ոգևորությամբ խոսում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր ինտեգրման մասին՝ հայտնի «Լավրովի պլանի» համատեքստում՝ մի ծրագրի, որը ենթադրում էր Հայաստանի կողմից տարածքային զիջումներ Ադրբեջանին։ Իսկ վերջին շրջանում Բաքուն փորձում է իր հավատարիմ դաշնակիցներ Ղազախստանի և Բելառուսի միջոցով ՀԱՊԿ-ը դարձնել իր քաղաքական շահերի սպասարկման գործիք։ Եվ եթե մի քանի ամիս առաջ Ալիևի վարչակարգն իր քարոզչամեքենայի միջոցով ակտիվ քննարկման առարկա դարձրեց ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցման հարցը, ապա այժմ՝ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի պատճառով առաջացած ճգնաժամային իրավիճակում, Ադրբեջանի նախագահը բացահայտորեն միջամտում է ՀԱՊԿ-ի ներքին գործերին՝ փորձելով ամեն կերպ խոչընդոտել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը։

ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի դերն ու նշանակությունը

Մինչ այդ, սակայն, անդրադառնանք այս թեմայի ավելի լայն համատեքստին՝ իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար։ Ընդհանրապես, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում նախաձեռնված մի քանի այս ինտեգրացիոն կառույցները, որոնց նպատակը, ըստ էության, հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի երբեմնի ազդեցությունը վերականգնելն է, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն (ԱՊՀ-ն ավելի ձևական նշանակություն ունի), իրենց բնույթով ունիկալ են, քանի որ, ինչպես հարցազրույցներից մեկում իրավացիորեն նկատեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, չի կարելի ԵԱՏՄ-ն համեմատել Եվրամիության հետ, քանի որ ԵԱՏՄ-ի անդամ պետություններից մեկը՝ Ռուսաստանը, իր տարածքով, տնտեսությամբ, ռազմաքաղաքական կշռով և այլ չափանիշներով ավելի մեծ է, քան մյուս բոլոր անդամները՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը միասին վերցրած։ Եվ սրա պատճառով թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ՀԱՊԿ-ում ձևավորվել են ուղղահայաց հարաբերություններ Մոսկվայի հետ, ոչ թե հորիզոնական՝ միմյանց միջև։ Այլ խոսքերով՝ այս կառույցները կապող օղակ են նշված երկրների համար՝ պահպանելու ՌԴ-ի հետ հարաբերությունները, և ընդհանուր շահերի և ռազմավարական ընդհանուր տեսլականի բացակայությունը ինքնին նախադրյալներ է ստեղծում տարբեր անդամների միջև կոնֆլիկտների համար։ Դրան նպաստում է նաև աշխարհագրությունը։ Հենց այս գործոնն է ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ ստեղծված կոնֆլիկտային վիճակի պատճառներից մեկը։

Կոռեկտ չեն

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից առաջ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ և, ըստ էության, նրան զեկուցել ներկայիս իրավիճակը ՀԱՊԿ-ում՝ ավելացնելով, թե Մինսկը 3 թեկնածու կարող է առաջադրել գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ալիևն էլ իր հերթին ընդունել է Բելառուսի դեսպանին, որը չգիտես՝ ինչու որոշել է մանրամասներ պատմել Ալիևին ՀԱՊԿ-ի վերջին նիստին տեղի ունեցած քննարկումների մասին։ Ալիևն էլ հայտարարել է, թե Ադրբեջանի համար միևնույն չէ՝ ո՞ր երկրի ներկայացուցիչը կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Անշուշտ, զարմանալի չէ, որ Բաքվի բռնապետը այս առիթն էլ է օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու համար։ Ալիևն ասել է, թե ՀԱՊԿ-ի խնդիրն առաջին հերթին Հայաստանն է։ Գենադի Ախրամովիչն էլ, լինելով ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակից պետության դեսպանը, որևէ կերպ չի հակադարձել Ալիևի հիստերիկ պոռթկումներին։ Անդրադառնալով այս հարցին՝ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել է, որ կոռեկտ չեն Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունները Հայաստանի հասցեին և այն փաստը, որ ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարը Աստանայում տեղի ունեցած փակ քննարկման մանրամասները պատմել է ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանին։

Ալիևի հակահայ քաղաքականությունը և հարվածը ռուսական շահերին

Այսպիսով, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի ղեկավարը բացահայտորեն միջամտում է այս կազմակերպության ներքին գործերին՝ Հայաստանի մեկուսացմանն ու ջլատմանն ուղղված իր թշնամական քաղաքականությունն առաջ տանելու և Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում թուլացնելու նպատակով։ Ալիևը չի էլ թաքցնում, որ թքած ունի ՀԱՊԿ-ի կանոնադրության վրա, որի դրույթներով իրականում պիտի որոշվի, թե ով է դառնալու նոր գլխավոր քարտուղարը, ոչ թե իր նախասիրություններով և սուբյեկտիվ գնահատականներով։ Ալիևի մտերիմ բարեկամներն էլ, այս հարցում իրենց դիրքորոշումն ինչ-որ առումով պայմանավորելով Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններով և Ալիևի նկատմամբ իրենց համակրանքով, սրում են կոնֆլիկտը կազմակերպությունում և պարալիզացնում են դրա աշխատանքը, իսկ դա առաջին հերթին հարված է ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին, որի համար ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն ունեն շատ ավելի կարևոր՝ քաղաքական և նույնիսկ աշխարհաքաղաքական նշանակություն։ Հետևաբար, Մոսկվան պե՞տք է ի վերջո բարձրացնի այս հարցը և փորձի ինչ-որ կերպ զսպել Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները, թե՞ գուցե Ռուսաստանն ամենևին էլ դեմ չէ, որ Ադրբեջանը միանա ՀԱՊԿ-ին։

https://www.tert.am/news_images/859/2575309_1/469308.thumb.jpg

Ադրբեջանը ներսից քանդում է ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն

Պատասխանելով այս հարցին՝ ռուսաստանցի փորձագետներն ասում են, որ Ադրբեջանը կապ չունի ՀԱՊԿ-ի հետ և չի կարող անդամակցել այս կառույցին։ Քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը պարզապես փորձում է օգտագործել իր ազդեցությունը Բելառուսի և Ղազախստանի նկատմամբ, որոնց հետ նա շատ սերտ հարաբերություններ ունի։ Բայց Ադրբեջանը ոչ թե ուզում է միանալ ՀԱՊԿ-ին, այլ օգտագործում է իր այս լծակները «փիառ» նպատակներով։
«Այս ամենը պարզապես «փիառ» է, ոչ ավելին։ Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին։ Այդ ամենն արվում է այդ կառույցները ներսից քանդելու և Հայաստանի դիրքերն այդ կառույցներում թուլացնելու նպատակով»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց Սկակովը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է օգտվել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից և ներքին անկայունությունից՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը թուլացնելու համար։

Սկակովի խոսքերով՝ Ալիևը Նազարբաևի և Լուկաշենկոյի միջոցով փորձում է ազդել ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերի վրա, բայց Լուկաշենկոյի և Նազարբաևի ասածները էապես չեն փոխի իրավիճակը, պարզապես նրանց այս կեցվածքի պատճառով խախտվում է կազմակերպության միասնականությունը։ Ռուսաստանցի փորձագետը չհամաձայնեց այն տեսակետին, որ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին միանալու Ադրբեջանի ձգտումները խրախուսվում են Ռուսաստանի կողմից։

«Սա, միևնույն է, որևէ կերպ չի նպաստի Ադրբեջանի շահերի առաջմղմանը, բայց կազդի կազմակերպության միասնականության վրա։ ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցման մասին խոսակցությունները լուրջ չեն։ Դա բացառված է։ Ուստի դրա մասին խոսք չկա։ Եվ Ռուսաստանն էլ չի դիտարկում այդ հարցը»,- նշեց Սկակովը։

https://www.tert.am/news_images/661/1981882_1/maxresdefault.jpg

Իսկ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Նազարբաևի և Լուկաշենկոյի կեցվածքի պատճառով տուժում է ՀԱՊԿ-ը, որը պետք է գործունակ լինի։ Հետո ավելացրեց՝ եթե այս կազմակերպությունը չի կարողանում նույնիսկ նշանակել գլխավոր քարտուղարին, ապա դա ցույց է տալիս, որ կազմակերպության ներսում խորը տարաձայնություններ կան։

Հաղթահարել «ազգային էգոիզմը»

Կռիլովի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակելու առաջարկությանը Նազարբաևի և Լուկաշենկոյի դեմ հանդես գալը պայմանավորված է ոչ միայն Մինսկի և Աստանայի հետ ադրբեջանցիների սերտ հարաբերություններով, այլև այն հանգամանքով, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը և Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու սցենարը անընդունելի է իրենց իշխանությունը ցմահ ապահոված ավտորիտար ղեկավարների համար։ Քաղաքագետը շեշտեց, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, այնպես որ, Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններն իր ցանկությունն են։ Իսկ Բելառուսի և Ղազախստանի փաստարկներն այն մասին, որ Հայաստանի ներկայացուցիչը չի կարող շարունակել պաշտոնավարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, զարմանք է առաջացնում։ Ո՛չ այս երկու երկրները, ո՛չ էլ Հայաստանը կամ Ղրղըզստանը, ինչպես նշեցինք վերևում հորիզոնական, լուրջ հարաբերություններ չունեն միմյանց միջև։ Այս երկրները ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում պահպանում են իրենց ուղղահայաց հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց թե ինչ խնդիրներ ունի, օրինակ, Բելառուսը արևմտյան սահմանին, չի հետաքրքրում Հայաստանին։ Բելառուսին էլ չի հետաքրքրում՝ ինչ է կատարվում Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Փոխարենը Բելառուսն ու Ղազախստանը իրական շահեր ունեն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանական դիվանագիտությունն էլ, գործի դնելով լուրջ ռեսուրսներ, ակտիվորեն օգտվում է դրանից։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցման հնարավորությանը կամ ընդհակառակը՝ ՀԱՊԿ-ի գործերին Ալիևի միջամտությունը դատապարտելուն՝ Կռիլովը չի կարծում, թե դա ամենակարևոր հարցն է Ռուսաստանի համար։

«Ադրբեջանը փորձում է իրերն այնպես ներկայացնել, թե իբր նա չափազանց կարևոր դեր է խաղում այս կառույցում։ Ճիշտ նույն ձևով շահարկվում էր այն խաղաքարտը, թե նա կանդամակցի ԵԱՏՄ-ին։ Բայց իրականում Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա հնարավոր բոլոր ուղղություններով՝ սկսած ռազմականից՝ մինչև այսպիսի դիվանագիտական-քարոզչական գործողություններով»։

Պուտինը կպատժի՞, թե՞ կխրախուսի Ալիևին

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին՝ Կռիլովը շեշտեց, որ նմանատիպ ճգնաժամերը հաղթահարելու և այս կառույցն ավելի լուրջ, ազդեցիկ միավորման՝ դաշինքի վերածելու համար անդամ երկրները պետք է, նախ, հաղթահարեն «ազգային էգոիզմը»։

Այսպիսով, պաշտոնական Երևանը բողոքի նոտա է ուղարկել Բելառուսին՝ ընդգծելով, որ Լուկաշենկոյի պահվածքը կոռեկտ չէ։ Սա, իհարկե, ողջունելի է, բայց բավարար չէ՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու և ՀԱՊԿ-ի շրջանակներում նրա հակահայ, թշնամական գործողությունները չեզոքացնելու համար։ Իսկ դա անելու համար, ինչպես արդեն նշեցինք, պետք է վերջապես բարձրացնել ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Ադրբեջանի առնչության հարցը և պարզաբանել՝ եթե այս երկիրը կապ չունի նշված կառույցների հետ, ապա նրա միջամտությունը դրանց ներքին գործերին անընդունելի է և պետք է հրապարակայնորեն դատապարտվի, ինչքան էլ որ դա Լուկաշենկոյի ու Նազարբաևի «սրտով չլինի»։ Իհարկե, գլխավորն այստեղ ոչ թե Բելառուսի ու Ղազախստանի հարցն է, այլ Ռուսաստանի դիրքորոշումը։ Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցմամբ, թե՞ Ռուսաստանն ի վերջո կարգի կհրավիրի Ադրբեջանի ղեկավարին՝ Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունեցող այդ կառույցների աշխատանքը խոչընդոտելու համար։ Սա է գլխավոր հարցն այս համատեքստում և այն արժանի է առանձին քննարկման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում