Կառավարության այսօրվա նիստը մեկնարկել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի զեկույցով: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ հունվարի 19-20 գիշերը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիոն գործողություններից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ:
Օհանյանի խոսքով՝ դա մասնավորապես արտահայտվում է երկարատև կրակահերթերով, քանի որ. «Մտավախություն կա, որ մենք արժանի պատասխան կտանք»:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում










































