Իրանի Դամար գյուղական բնակավայրում 2 ցեղերի միջև տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Միջցեղային հակամարտության պատճառն այն է, որ մեկ ամիս առաջ բրագուիլի ցեղի ներկայացուցիչները սպանել են շահալիբոր ցեղի առաջնորդ Սարդար Համլ Շահալիբորին: Ի պատասխան՝ վերջիններս սպանել են մյուս ցեղի 5 ներկայացուցչի:
Նշվում է նաև, որ 2 ցեղերի միջև հակամարտության սկզբից ի վեր երկու կողմից սպանվել է 15 մարդ:










































