Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է կիսաայրված դի. 19-ամյա երիտասարդը սպանվել է «գողական կյանքով ապրելու պանյատների» պատճառով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սկսվեց Մհեր Հախնազարյանի գործով դատական քննությունը:

38-ամյա Մհեր Հախնազարյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

2018 թվականի մայիսի 17-ին Սիլիկյան թաղամասի հին խճուղու՝ դեպի գերեզմանատուն տանող ճանապարհահատվածում, ճամփեզրի փորվածքի մեջ հայտնաբերվել էր այրված, դեռ ծխացող դիակ՝ մետաղալարով կապկպված:

Սկզբնական շրջանում նույնիսկ դիակի սեռը պարզելն էր դժվարություն ներկայացրել: Այնուհետև պարզվել էր՝ սպանվածը տղամարդ էր: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել նաև սպանվածի ինքնությունը՝ 19-ամյա Մայիս Վ.-ն էր:

Սպանությունը, որ կատարվել էր 2018 թվականի մայիսի լույս16-ի գիշերը, բացահայտվել է օպերատիվ կերպով:

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Հախնազարյանը եղբոր՝ Մուշեղի հետ դեպքի պահին գտնվել է Վարդան Մամիկոնյան փողոցում գտնվող իրենց տան հարևանությամբ որպես արհեստանոց ծառայող ավտոտնակում: Հախնազարյան եղբայրների հետ է եղել նաև տուժող Մայիս Վ.-ն:

Ըստ մեղադրանքի՝երեքով նշել են ավտոնորոգման նոր սարքավորում գնելը: Գիշերվա ժամը 3 –ն անց 30-ի սահմաններում Մայիսի ու Մուշեղի միջև վեճ է ծագել՝ «գողական» կյանքով ապրելու «հասկացությունների» շուրջ:

Ըստ մեղադրանքի՝ վեճի ժամանակ Մայիս Վ.-ն սեղանից վերցրել է խոհանոցային դանակն ու պահել է Մուշեղի որովայնի ուղղությամբ: Մհերը միջամտել է՝ ենթադրյալ հարվածը կանխելու նպատակով, բռնել է դանակի շեղբից, ոլորել է Մայիսի ձեռքը, խլել է դանակն ու նույն դանակով՝ «եղբոր պատիվը բարձր պահելու մղումով», հարվածել է Մայիսի կզակին, այնուհետև էլի հարվածներ է հասցրել նրա կզակային, պարանոցի, կրծքավանդակի հատվածներին՝ վնասել է քնային, կոկորդային զարկերակների ամբողջականությունը: Մայիս Վ.-ն ստացած վնասվածքներից ու արյան սուր կորստից մահացել է:

Ըստ Մհեր Հախնազարյանի, ինքը մենակ է կատարել սպանությունը, իսկ եղբորը ուղարկել է տուն, ապա փաթաթել է դիակը, կապկպել ու տեղադրել է ավտոտնակի փոսի մեջ…

Ավելի ուշ նա դիակը տարել է Սիլիկյան թաղամասի արդեն նշված ճանապարհահատվածը, գցել է ճամփեզրի փորվածքի մեջ ու այրել է…

Մեղադրող դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Մհեր Հախնազարյանն իրեն լիովին մեղավոր ճանաչեց դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը՝ կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, կհարցաքննվեն տուժողի իրավահաջորդը, վկաները, վերջում՝ ամբաստանյալը:

Հրապարակվեց դեպքի զննության արձանագրությունը: Խոսքը վերաբերում է դիակի հայտնաբերման վայրին՝ Սիլիկյան թաղամասի «հին խճուղու»՝ դեպի գերեզմանատուն տանող ճանապարհահատվածին:

Այրված, դեռ ծխացող դիակը ճամփեզրի փոսի մեջ էր՝ փոսի ձախակողմյան հատվածին հենված… Դիակը փաթաթված էր շորով, տեղ-տեղ՝ կպչուն ժապավենով, կապկպված էր մալուխով, մետաղալարով…

Վերին վերջույթները արմնկահոդի մասից ծալված էին, ֆիքսված էին առջևում… Իրանի ձախ մասն ածխացած էր… Դիակի ստորին վերջույթներից մոտ 20սմ հեռավորության վրա պլաստմասսայից շիշ կար՝ «Բջնի» գրառումով: Հետագայում փորձաքննությամբ պարզվել է, որ այս ու նրա հարևանությամբ գտնված շշերի մեջ եղել էր նավթամթերք…

Նույն օրը ժամը 11-ի սահմաններում դիակը ճանաչման է ներկայացվել: 19-ամյա որդու կիսաածխացած մարմինը ճանաչել է հայրը՝ մարմնին առկա դաջվածքներից…. Հայրն է գործով ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ:

Հրապարակվեց դիակի հագուստները և մի քանի կիսաածխացած առարկաներ առգրավելու արձանագրությունը:

Այնուհետև հրապարակվեց ևս մեկ դեպքի վայրի զննության արձանագրություն: Այս անգամ խոսքը վերաբերում էր բուն սպանության վայրին՝ Վարդան Մամիկոնյան փողոցում գտնվող տանը հարակից ավտոտնակին: Այնտեղ բազմաթիվ արնանման հետքեր են հայտնաբերվել, վերցվել են նմուշներ…

Եվս մեկ անգամ դեպքի վայրի՝ ավտոտնակի զննություն է կատարվել արդեն Մհեր Հախնազարյանի մասնակցությամբ: Նա ներկայացրել է՝ ինչպես է կատարվել սպանությունը, ցույց է տվել ավտոտնակի փոսը, որտեղ տեղադրել է սպանվածի մարմինը, այնուհետև իր հաճախորդի «Օպել» մեքենայով, որը մեքենատերը թողել էր Մհերի մոտ, որպեսզի վերջինս կատարի նորոգման աշխատանքներ, դիակը տեղափոխել է Սիլիկյան թաղամաս, գցել է ճամփեզրի փոսի մեջ, յուղ ու բենզին է լցրել դիակի վրա ու այրել է…

Այնուհետև Մհեր Հախնազարյանը մատնացույց է արել այն վայրը, որտեղ այրել է դիակը: Նա հայտնել է, թե ցանկացել է վերացնել սպանության հետքերը, նախապես վերցրել է սպանվածի հեռախոսը, շղթան ու խաչը, դրանք նետել է ջրատարի մեջ: Շփոթված վիճակում մեքենայով շրջել է քաղաքում ու պատուհանից դեն է նետել սպանության գործիք դանակը, որտեղ է նետել՝ չի հիշել…

«Օպել» մեքենայի տերը դեպքից երկու շաբաթ առաջ էր մեքենան հանձնել Մհերին, որ նորոգի, վերացնի թերությունները: Մեքենայի հետևի նստատեղը ծալվում էր, հետևի նստատեղին դրված պլաստամսսայի վրա կասկածելի հետք է հայտնաբերվել…

Հրապարակվեց Մուշեղ Հախնազարյանի նկատմամբ կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Արձանագրվել են կտրած վերքեր փորձաքննվողի ձախ ձեռքի մատների վրա: Փորձաքննվողը, ում առողջությանը թեթև վնաս էր պատճառվել, հայտնել է, որ մայիսի լույս 16-ի գիշերը իրենց ավտոտնակ-արհեստանոցում ինքը վիճել է Մայիս Վ.-ի հետ, վերջինս վերցրել է խոհանոցային դանակն ու պահել է իր ուղղությամբ: Ինքն ու եղբայրը գործողություններ են կատարել դանակը նրանից խլելու համար, այդ ժամանակ դանակի շեղբով կտրած վնասվածքներ է ստացել իր ձախ ձեռքի մատների վրա:

Հրապարակվեց առգրավում կատարելու մասին արձանագրություն՝ Մայիս Վ.-ի կիսաայրված դիակից առգրավվել է չայրված մկանի մի մաս՝ դատակենսաբանական ու դատագենետիկական փորձաքննություններ կատարելու համար:

Հրապարակվեց խուզարկություն կատարելու մասին արձանագրությունը: Խուզարկությունը կատարվել է Մհեր Հախնազարյանի՝ Վարդան Մամիկոնյան փողոցում գտնվող տանն ու օժանդակ շինություններում: Տան հետնամասի այգում հողի միջից հայտնաբերվել են ածխացած հագուստի մնացորդներ…

Հրապարակվեց Մհեր Հախնազարյանի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար փորձաքննության եզրակացությունը:

Հոգեբուժական մասում հետևությունը հետևյալն էր՝ Մհեր Հախնազարյանը չի տառապել ու չի տառապում հոգեկան հիվանդությամբ, նա ճանաչվել է մեղսունակ: Դեպքի պահին նա չի գտնվել նաև պաթոլոգիական աֆեկտի վիճակում, գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ…

Նշվել է, որ փորձաքննվողը կոկիկ արտաքին ունի, մանրամասն պատմում է դեպքի մասին, նա հայտնել է, որ դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Նա չի ժխտել կատարածը, հայտնել է, թե տուժողը հայհոյանքներ է տվել եղբորը, սեղանից սկզբում վերցրել է պատառաքաղը, հետո՝ դանակը ու այն պահել է եղբոր որովայնի ուղղությամբ՝ իր կարծիքով՝ փորձել է հարվածել եղբորը, ինքը ոլորել է նրա ձեռքն ու խլել է դանակը, նույն դանակով խփել է տուժողի դնչի տակ: Եղբորը տուն է ուղարկել, փաթաթել է դիակը, դրել է ավտոտնակի փոսի մեջ, իսկ ավելի ուշ հաճախորդի «Օպել» մեքենայով տարել է Սիլիկյան թաղամաս ու այրել է: Փորձաքննվողը շեշետել է, թե նպատակ չի ունեցել դիակն այրելու, ցանկացել է միայն… հագուստներն այրել… Նշել է, թե դեպքի պահին եղել է շփոթված, չի հասկացել՝ ինչ է արել, եթե խմած չլիներ, նման բան չէր անի…

Դատահոգեբան-փորձագետը նշել է՝ փորձաքննվողի գիտակցությունը պարզ է, նա տալիս է բովանդակային պատասխաններ: Մհեր Հախնազարյանը ծնվել է Ռուսատանում 1980 թվականին: Սովորել է մեքենա նորոգելու արհեստ: Ամուսնացել է, կնոջ հետ 11 տարի ապրել է Ռուսաստանում, այնուհետև մենակ վերադարձել է Հայաստան, ապրել է ծնողների ու եղբոր հետ: Հայրը մահացել է: Կատարածի համար փորձաքննվողը զղջացել է: Նա բնութագրվել է որպես անհավասարակշիռ անձնավորություն, նա ինքն է հայտնել, որ դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Փորձաքննվողին հատուկ են պարանոիդությունն ու շիզոդիությունը: Դրանք հասնում են մինչև անձի շեշտվածության աստիճան: Նման վիճակը հիվանդագին խանգարում չի համարվում:

Ըստ եզրակացության՝ փորձաքննվողը դեպքի պահին գիտակցել է իր գործողությունները, կանխատեսել է դրանց հետևանքները, նա ընդունակ է ճիշտ ընկալել ու վերարտադրել դեպքերը…

Ըստ եզրակացության՝ դեպքի պահին Մհեր Հախնազարյանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում՝ բացակայել է աֆեկտին բնորոշ երրորդ՝ ուժասպառության փուլը: Դեպքի պահին ալկոհոլային հարբածության վիճակում գտնվելը նույնպես բացառում է ֆիզիոլոգիական աֆեկտի առկայությունը:

Ամբաստանյալ Մհեր Հախնազարյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանն առարկեց դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության եզրակացության հետևությունների այն հատվածների դեմ, որտեղ նշվում էր, որ դեպքի պահին Մհեր Հախնազարյանը եղել է ալկոհոլային հարբածության վիճակում: Պաշտպանը նշեց՝ գործում առկա չէ փաստաթուղթ, որը կհաստատի, թե դեպքի պահին Մհեր Հախնազարյանը եղել է հարբած, այդ մասին նա ինքն է բանավոր հայտնել փորձագետներին:

Հրապարակվեց տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ մահը վրա է հասել հեմոռագիկ շոկի արդյունքում՝ պարանոցի աջ և ձախ կողմերի կտրած-ծակած վնասվածքների, քնային ու կոկորդային զարկերակների ամբողջականության հատման հետևանքով: Արձանագրվել են ևս մի քանի ծակած-կտրած վնասվածքներ, որոնք մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ չեն եղել, տուժողի առողջությանը հասցրել են թեթև վնաս:

Տուժողի մարմնի որոշ հատվածներում մաշկի 80-90 տոկոսն այրված է եղել: Այրվածքները հետմահու են՝ բոցի ազդեցությամբ: Չի բացառվել, որ մարմնի՝ համարյա ամբողջությամբ ածխացած հատվածներում էլ լինեին վնասվածքներ, որոնք հնարավոր չի եղել ի հայտ բերել: Մինչև մահը տուժողը սնունդ չի ընդունել, նրա՝ չայրված հյուսվածքներում սպիրտների, թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել: Դիակը փորձաքննության է ներկայացվել մետաղալարով կապկպված վիճակում…

Դատարանում զննվեց ոստիկանության Մալաթիայի բաժնում հնչած ահազանգի ձայնագրությունը: Մի քաղաքացուհի դեպքի պահին ահազանգել է ոստիկանություն ու հայտնել է, որ վեճուկռվի աղմուկ է լսվում Վարդան Մամիկոնյան փողոցի 63 տան մոտից…

Դատական հաջորդ նիստին դատարանը կշարունակի գործում առկա ապացույցների հետազոտումը, այնուհետև կանցնի տուժողի իրավահաջորդի ու վկաների հարցաքննություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում