ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջնագիծ այցելության ժամանակ ծառայության մեջ աչքի ընկած դիրքապահներին պարգևատրել է այն նույն հայկական արտադրության ժամացույցներով, որոնցից ինքն է կրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը: