Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Նոր քննության արդյունքում հավանական է՝ դատարանը գնա Քոչարյանին կալանավորելու որոշման

Երեկ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը, բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը որոշումը գնահատում է բացասական: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, կդիմեն ՄԻԵԴ։

Փաստաբան Նորայր Նորիկյանը, անդրադառնալով որոշմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ամբողջական դիրքորոշում հայտնելու համար անհրաժեշտ է ծանոթանալ Վճռաբեկ դատարանի որոշմանը։ Այդուհանդերձ, նրա խոսքով, որոշման եզրափակիչ մասի հրապարակումից ակնհայտ է դառնում, որ, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ ազատության մեջ, և նրա խափանման միջոցի ընտրության, տվյալ դեպքում՝ կալանավորման խնդիրը մնում է չլուծված։

Նրա խոսքով՝ գործն ուղարկելով վերաքննիչ քրեական դատարան՝ Վճռաբեկ դատարանը նոր պատուհան է բացում խնդրի վերջնական լուծման համար։ «Հիմա կտեսնենք՝ գործը վերաքննիչ քրեական դատարան ստացվելուց հետո այդ դատարանը պարտավոր է լինելու նորից քննության առնել բերված վերաքննիչ բողոքի շրջանակներում քննության առնելու Քոչարյանի կալանավորման հիմքերը։ Բայց ես կարող եմ առերևույթ հետևյալը ասել, որ եթե բեկանել ու ուղարկել է ստորադաս դատարան՝ քննության, կարելի է դրանից հետևության հանգել, որ Վճռաբեկ դատարանը, փաստորեն, հաղթահարել է Վերաքննիչ դատարանի որոշումն այն մասով, որ Ռոբերտ Քոչարյանը տվյալ դեպքում անձեռնմխելիության իմունիտետից չի օգտվում։ Այսինքն՝ բացարձակ անձեռնմխելիության իրավունքից չի օգտվում, հետևաբար ենթադրում եմ, որ հենց այդ հիմքով է բեկանվել վճռաբեկ բողոքը և ուղարկվել ստորադաս դատարան՝ քննության»,- ասաց փաստաբանը։

Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ վերաքննիչ քրեական դատարանը քննության է առնելու՝ բերված վերաքննիչ բողոքի հիմքերի, փաստական հանգամանքների համատեքստում արդյոք Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը բխո՞ւմ է գործի շահերից, թե՞ նրա ազատության մեջ մնալու պայմաններում նա կարող է խոչընդոտել գործի քննությանը և պետք է կալանավորվի։

Փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը, անդրադառնալով որոշմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ այս որոշումը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը Վերաքննիչ դատարանի կողմից նախկինում լսած լինելու օրինականությունը այնպիսին չէ, ինչպիսի մեկնաբանության արժանացավ նրա փաստաբանների կողմից։

«Որքան հիշում եմ, Վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը գործը վարույթ ընդունելու պատճառաբանությունն այն էր, որ վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել բողոքի մյուս փաստարկներին։ Հիմա, թե այդ փաստարկների մեջ էլ ինչ արժեքավոր բաներ կան՝ ես չգիտեմ։ Դրանցից, մասնավորապես, նշվել էր քննությանը խոչընդոտելու կամ դրսում մնալով՝ վկաների վրա ապօրինի ազդելու կամ այլ իրավիճակների հետ կապված հարցերը։ Ես կարծում եմ, որ նոր քննության արդյունքում հավանական է, որ օրինական կճանաչվի առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը, և դատարանն իսկապես կգնա նրան կալանավորելու որոշման»,- հավելեց նա։ Եթե դա տեղի չունենա, ըստ փաստաբանի, սա կնշանակի, որ ժամկետ են ձգում, և որ վտանգված է Հատուկ քննչական ծառայության ճակատագիրը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը հատուկ կարծիք է հայտնել՝ նշելով, որ դատարանի որոշման սահմանադրականության հարցով պետք է դիմել ՀՀ սահմանադրական դատարան։

Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը տալիս է այդպիսի հնարավորություն, և Սերժիկ Ավետիսյանը, որպես Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ, օգտվել է իր իրավունքից, արտահայտել է իր կարծիքը՝ ասելով, որ այդ մասով պետք է կարճվի որոշումը և ուղարկվի ՍԴ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը որոշելու համար։

«Քրեական դատավարության օրենսգրքի այդ հոդվածը սահմանում է խափանման միջոց կիրառելու կարգը, որի 2-րդ կետում այսպիսի պարբերություն կա. «Քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին»։ Ես չգիտեմ, թե Սերժիկ Ավետիսյանը ինչ հիմնավորումներ է դրել հատուկ կարծիքի հիմքում, բայց այս հոդվածի առերևույթ վերլուծությունից կարելի է հանգել հետևյալ եզրակացության, որ երբ, ասենք, դատավոր է կալանավորվում, ԱԺ պատգամավոր է կալանավորվում, որի ժամանակ դատախազը դիմում է ԱԺ համաձայնություն ստանալու, դատավորին կալանավորելու համար անհրաժեշտ է ստանալ տվյալ համակարգի լիազորությունները։ Այս պայմաններում ես, անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե Սերժիկ Ավետիսյանը ինչ հիմնավորումներ է դրել իր հատուկ կարծիքի տակ։ Եթե հրապարակեն, նոր կարող ենք ամբողջական կարծիք հայտնել»,- հավելեց փաստաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում