Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Փաշինյանն ու ճաղավանդակները. արտառոց իրավիճակ արտահերթից առաջ

Ակնառու է, որ խորհրդարանում ուժերի նոր հարաբերակցության հնարավոր հիմնական սխեմաների շարքը գործնականում բացառում է գաղափարական-հայեցակարգային ուժեղ բաժանարար գծերի առկայությունը, այն պատճառով, որ հավակնորդ ուժերի գերակշռող մեծամասնությունը նախ ֆավորիտ ուժի հանդեպ իր դիրքավորումով ամենևին էլ կոշտ հակադրության մեջ չէ, և բացի դրանից՝ նրանք միմյանց հանդեպ դիրքավորումներով, ըստ էության, գտնվում են միևնույն դիապազոնում: Բացառություն կարող են լինել «Սասնա ծռերը»՝ իրենց մոտեցումների կոշտությամբ, ինչպես նաև ՀՀԿ-ն՝ Հայաստանի ծանր վիճակի համար իր պատասխանատվության ծանր բեռով: Նոր խորհրդարանը չի լինելու նաև, այսպես ասած, ավանդական մետությունների բաժանման տեղը, ու նաև ժամանակը դրանը չէ: Ըստ այդմ, մեծ հավանականությամբ, նոր խորհրդարանի քարտեզը արտահայտելու է ավելի շուտ հանրային համակրանքի, քան գաղափարական-քաղաքական հայացքների և շերտավորման պատկերը: Իսկ այդ համակրանքը ձևավորվելու է մի դեպքում, իհարկե, թավշյա հեղափոխությամբ և դրա արդյունքով, մյուս դեպքում՝ արդեն հանրության հետ մնացյալ ուժերի աշխատանքի արդյունավետությամբ:

Սրանից դուրս, սակայն, կա նաև մեկ այլ հարց, թե քաղաքական ինչպիսի կոնֆիգուրացիա կնախընտրի նոր իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի համար խորհրդարանում իր, թերևս, անկասկած, ճնշող մեծամասնությամբ հանդերձ, ինչպիսի՞ ուժերի հարևանություն կարող է լինել առավել նախընտրելի: Այս դեպքում, երևի թե, միարժեք է պատասխանը ՀՀԿ-ի մասով: Ինչպես օրերս նաև հայտարարել են իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ, ՀՀԿ-ն կարող է լինել իդեալական ընդդիմություն: Իդեալական այն իմաստով, որ ոչնչով չի կարող վտանգ ներկայացնել նոր իշխանության համար: Իհարկե, մյուս կողմից ծիծաղելի է խոսել նոր իշխանության համար վտանգ ներկայացնող ընդդիմության ընդհանրապես հնարավորության մասին: Մյուս կողմից՝ անշուշտ, իր արմատականությամբ ոչ կոմֆորտ կարող է լինել «Սասնա ծռերը», թեև իշխանության լեգիտիմությունը պահելու պարագայում այդ ուժի արմատականությունը կաշխատի ավելի շատ իր, քան իշխանության դիրքերի դեմ:

Բավական հարմարավետ կարող է լինել ԲՀԿ «ընդդիմադիր հարևանությունը»: Միայն այն, որ այդ ուժը ակնհայտորեն ասոցացվում է նախորդ իշխող համակարգի հետ, արդեն իսկ բավարար է՝ անհրաժեշտության դեպքում այդ «ցավոտ կետի վրա սեղմելու» համար: «Լուսավոր Հայաստան»-ի պարագայում կա երկու հանգամանք՝ Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան հայտնի լարվածությունը, որ եղավ 2016-ի աշնանը և որը, անկասկած, թողել է իր նստվածքը, անգամ «Ելք»-ով հանգուցալուծված թվալուց հետո: Մյուս հանգամանքն այն է, որ թավշյա հեղափոխության ծրագրում «Ելք»-ի մյուս երկու գործընկերները չեն աջակցել Փաշինյանին ու թեև դա չի վերաճել առերևույթ կոնֆլիկտի, սակայն դարձյալ մեծ է նստվածքի հավանականությունը: Եվ այդ հանգամանքը առկա է, փաստորեն, նաև «Մենք» դաշինքի պարագայում, որտեղ է Արամ Սարգսյանը:

Զուտ քաղաքական տրամաբանության իմաստով՝ երկու այդ ուժերը որևէ անհարմարություն Նիկոլ Փաշինյանի համար չեն պարունակում: Այս շարքը իհարկե կարելի է թվարկել, թե Փաշինյանի համար՝ որպես իշխանություն, ի՞նչ դասավորություն ու հարևանություն է նախընտրելի, կամ ոչ շահեկան, մերժելի: Սակայն այս ամենում, թերևս, հարկավոր է անդրադառնալ ամենագլխավոր հարցին, կամ արձանագրել առանցքային խնդիրը: Իսկ ինչպե՞ս է Փաշինյանը նպաստելու կամ խանգարելու այս կամ այն դասավորությանը: Իհարկե, կան զուտ քաղաքական թեմատիկ գործիքներ, բայց մյուս կողմից, այստեղ ամենևին միարժեք չէ դրանց էֆեկտի հարցը և քանի որ դաշտը բավականին բազմազան է, այդ առումով բավական բարդ կլինի Նիկոլ Փաշինյանի համար հաշվարկել, թե ինչպես է հնարավոր կիրառել առավել նախընտրելի հարևանության «թեմատիկ» գործիքակազմը այնպես, որ իրականում չստացվի այլ էֆեկտ, հակառակ էֆեկտ կամ հարակից անցանկալի էֆեկտ: Իսկ ոչ քաղաքական, այսպես ասած՝ իշխանական գործիքակազմի կիրառումը բոլորովին այլ խնդիր է, և այստեղ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի համար էֆեկտը՝ որևէ դեպքում, շատ ավելի քիչ է լինելու, քան վնասը, եթե նա գնա այդպիսի քայլի: Եվ նա, անկասկած, շատ լավ է պատկերացնում դա, առավել ևս, որ, ըստ էության, չունի այդպիսի քայլի գնալու անհրաժեշտություն, չկա դասավորություն, որը նրա համար՝ որպես մեծամասնության կրող, խնդրահարույց է թեկուզ երկարաժամկետ առումով:

Եվ այդ իմաստով, իրավիճակը այդ հենման կետով դիտարկելը՝ Փաշինյանի նախընտրության, թերևս ավելի շատ նախորդ իրողություններից եկող իներցիա կամ կարծրատիպ է, որից պետք է ձգտել ազատվել, ու ազատել հանրությանը առնվազն հաջորդ ընտրությանն ընդառաջ՝ գալիք հնգամյակում: Ստեղծագործական ազատության դաշտի ընկալումը հասկանալիորեն բավական բարդ է քառորդ դարի ճաղավանդակային քաղաքականությունից հետո, երբ քաղաքական ուժերը իսկապես ստացել են աշխատանքի և արդյունքի՝ եթե ոչ բացարձակ, ապա գերակշռող մասով արդար հարաբերակցության հնարավորություն: Այսինքն՝ թե՛ հանրությունն իհարկե, թե՛ քաղաքական ուժերը պետք է այժմ ազատվեն մտավոր-հոգեբանական ճաղավանդակային իրականությունից, քաղաքական հեռանկարներն ու ճանապարհները հաշվարկելով ոչ թե այն կետից, թե ինչ է պետք իշխանության կրող ուժին կամ անձին, այլ այն կետից, թե ինչ է պետք իրենց և հասարակությանը: Քաղաքական սուբյեկտության զգացումը դժվարությամբ, բայց, թերևս, նաև ընթացիկ արտահերթ ընտրության օգնությամբ մուտք կգործի հայաստանյան քաղաքական դաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում