Nightwatch Cybersecurity ընկերության մասնագետները հայտնել են Android սարքավորումներում վտանգավոր խոցելիության մասին: Այն օգտագործելով՝ ցանցահենները կարողացել են հետևել օգտատերերի տեղաշարժին, ասվում է կազմակերպության կայքում:
Դրա համար հանցագործները կարող են օգտվել Wi-Fi-ի փոխանցիչից: Տեսանելիության գոտում հայտնվել են ազդանշանի դաշտում հայտնված բոլոր սարքավորումները:
CVE-2018-9581 կոչված խոցելիությունը հայտնաբերվել է RSSI համակարգում: Այն է որոշում ընդունած ազդանշանի մակարդակը: RSSI-ն այդ տեղեկությունը մյուս ծրագրերին է փոխանցում: