Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ռոբերտ Քոչարյանը վերցվեց «դատական վերահսկողության» տակ

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին կայացված որոշումով բեկանել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը չեղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը: Բեկանված վճիռը ուղարկվել է հետ՝ Վերաքննիչ դատարան, նոր քննության և վճռի համար: Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքից հետո ՀՔԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան, որը բավարարվել էր: Մոտ երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշումով, որը համարել էր, որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը վերաբերում է նրա սահմանադրական լիազորությունների շրջանակում նախատեսված գործողության և, ըստ այդմ, Քոչարյանի վրա տարածվում է անձեռնմխելիության սահմանադրական նորմը, որպես էքս նախագահ:

Եվ ահա, այժմ Վճռաբեկ դատարանը բեկանում է այդ վճիռն ու գործը ուղարկում հետ, լրացուցիչ քննության: Ի՞նչ կորոշի Վերաքննիչ դատարանն այս անգամ: Հատկանշական է, սակայն, որ Վճռաբեկի այդ որոշումը զուգորդվում է Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրության նախընտրական շրջանին: Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում ընտրությանը: Նա հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, սակայն նշել, որ ուղղակի չի հասցնի մասնակցել դեկտեմբերի ընտրությանը: Մյուս կողմից, սակայն, որևէ կերպ չէր կարելի բացառել Քոչարյանի «ստվերային» մասնակցության հնարավորությունը, թե որևէ քաղաքական ուժի, այսպես ասած, քողի ներքո, որն այս կամ այն կերպ առնչություն ունի նախորդ իշխող համակարգին, և թե գուցե տարբեր հանրային շրջանակներում իր ունեցած ազդեցությամբ:

Ընդ որում՝ տեսականում անշուշտ պետք չէր բացառել և այն, որ Քոչարյանը կարող էր իր ունեցած որոշակի կապերն օգտագործել պարզապես նախընտրական գործընթացում նոր իշխանության համար հավելյալ խնդիրներ ստեղծելու ուղղությամբ: Իհարկե, այս ամենը կարող է լինել զուտ հիպոթետիկ վտանգի դիտարկում, և երկրորդ նախագահը գուցե որևէ կերպ նաև որևէ ստվերային առնչություն չունենար նախընտրական գործընթացին: Սակայն բոլոր դեպքերում Վճռաբեկ դատարանի որոշումը, կամա թե ակամա, ըստ էության դառնում է կանխարգելիչ քայլ հնարավոր, թեկուզ տեսական ռիսկերի առնչությամբ, որով Ռոբերտ Քոչարյանը նախընտրական շրջանին ընդառաջ փաստորեն պահվում է, այսպես ասած՝ վերահսկողական հովանոցի ներքո, վերցվում, պայմանական ասած, դատական վերահսկողության տակ՝ եթե իհարկե նրա համար նշանակություն ունի, թե ինչ որոշում կարող է կայացվել Վերաքննիչ դատարանում այս անգամ, կամ որ այս անգամ կարող է կայացվել կալանավորումը հիմնավորող որոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում