Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանն այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա չունենալ կործանիչներ․ Խրամչիխին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 12-ին ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ չի հերքել բավական երկար ժամանակ մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ Հայաստանը շուտով Սուխոյ Սու-30 կործանիչներ է ձեռք բերելու Ռուսաստանից։

Ընտրությունը կատարված է

Տոնոյանն ասել է, որ Շվեդիայից Սաաբ մակնիշի JAS-39 «Գրիպեն» կործանիչներ գնելու վերաբերյալ որոշում այս պահին չկա, փոխարենը առաջարկ է արվել այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրում է, և մոտ ժամանակներում որոշում է կայացվելու այդ երկրից կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի խոսքերով՝ ընտրությունն արդեն իսկ կատարված է, լուծվում են որոշ ֆինանսական խնդիրներ։ Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ ասելով այլ առաջարկ այլ գործընկերոջ կողմից՝ նախարարի պաշտոնակատարը նկատի ունի ռուսական Սու-30 կործանիչները, Դավիթ Տոնոյանը պատասխանել է․ «Հնարավոր է, որ ՍՈՒ 30-ների մասին է»:

Հայաստանն ունի՞ բավարար ֆինանսական միջոցներ

Ինչպես մեր նախորդ հոդվածում էինք նշել՝ Հայաստանում բավական երկար ժամանակ է, ինչ քննարկվում է Ռուսաստանից Սու-30 գնելու հարցը, և Հայաստանի պաշտպանության նախարարը բազմիցս խոսել է սեփական ռազմական ավիացիա ունենալու անհրաժեշտության մասին։ Բայց նախ՝ պարզ չէ, թե ի՞նչ ձևաչափով է իրականացվելու Ռուսաստանից Սու-30 ձեռք բերելու գործարքը։ Այլ խոսքերով՝ ֆինանսական ի՞նչ միջոցներով է հայկական կողմը պատրաստվում գնել այդ կործանիչները, և կբավականացնե՞ն արդյոք Հայաստանի ֆինանսական հնարավորությունները նման թանկ հաճույքից օգտվելու համար։ Որովհետև ռազմական փորձագետների գնահատմամբ՝ մեկ Սու-30 կործանիչը ամբողջական փաթեթով արժե շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար։ Գուցե Ռուսաստանն առանձին ռազմական վա՞րկ է տրամադրելու հայկական կողմին այս գործարքն իրականացնելու համար կամ կրկին զեղչային քաղաքականություն է իրականացնելու՝ որպես Հայաստանի ռազմական դաշնակից։

Ամեն դեպքում, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը համոզված է, որ այս գործարքը կապ չի ունենալու 2018-2022 թթ․ Հայաստանին տրամադրված 100 մլն դոլարանոց «ռազմական վարկի» հետ։

Մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ

Երկրորդ կարևոր հարցն այս համատեքստում այն է, որ ռազմական որոշ գործիչներ Հայաստանում փորձում են կասկածի տակ դնել սեփական «կործանիչ ավիացիա» ունենալու նպատակահարմարությունը։ Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, թե մեր պայմաններում կործանիչ ավիացիան անելիք չունի։

«Պարտքս եմ համարում բարձրաձայնել, որ մեր ռազմական թատերաբեմում, ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի։ Առավել ևս մեր օրերում՝ բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, նրա կիրառումը գրեթե դառնալու է անհնար՝ ցանկացած թատերաբեմում։ Ի դեպ, այս կարծիքին է նաև Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աղաբեկյանը։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս հայտարարությանը պատասխանել է՝ բազմաֆունկցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ՀՀ Զինված ուժերի նախկին ղեկավարներից, որոնք ունեն փառահեղ մարտական անցյալ։

«Սակայն մյուս կողմից ոչ մի զարմանալի բան չկա։ Կարծիքի իրավունք ունի ամեն մեկը, բայց մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ»,- ավելացրել է Հովհաննիսյանը։

Ռուսական կործանիչները չեն միջամտի

Բնականաբար, եթե խոսքը Հայաստանի պաշտպանության և անվտանգության մասին է, նմանատիպ հարցերը չափազանց կարևոր են և պարզաբանման կարիք ունեն։ Հայտնի է, որ հայ-ռուսական պայմանագրերի և ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում կան հակաօդային ստորաբաժանումները, և Երևանի «էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիախումբը պարտավոր է պաշտպանել Հայաստանի տարածքը։ Իսկ 2015 թ․ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց և մեկ տարի անց երկու երկրների կողմից վավերացվեց «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, ըստ որի՝ Հայաստանն ու Ռուսաստանը «միավորված» ուժերով պիտի կատարելագործեն հակաօդային պաշտպանությունը տարածաշրջանում։

Բայց ՀՀ ՊՆ-ն ի սկզբանե պարզաբանեց, որ համաձայնագիրը չի գործում Արցախի Հանրապետության տարածքում, հետևաբար այն չի ազդում Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունների համագործակցության վրա։ Ռուսաստանցի փորձագետներն էլ գրեթե միաբերան ասում են, որ ղարաբաղյան ճակատում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ռուսական կործանիչները չեն միջամտի հակամարտությանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը։ Ռուսաստանցի փորձագետն ամեն դեպքում համոզված է, որ սեփական ռազմական ավիացիա ունենալը շատ կարևոր է Հայաստանի համար։

Հայաստանը պետք է ունենա կործանիչներ

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը ևս կարծում է, որ եթե զինված հակամարտություն լինի միայն Լեռնային Ղարաբաղի գոտում, և ռազմական գործողությունները չշոշափեն ՀՀ-ի տարածքը, ապա, ամենայն հավանականությամբ, ռուսական զինված ուժերը չեն միջամտի։ Ռազմական փորձագետը կասկած չունի, որ ՀՀ զինված ուժերը կործանիչների կարիք ունեն, և կարծում է, որ այստեղ ընդհանրապես քննարկելու բան չկա։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խրամչիխինը փաստեց, որ Հայաստանն իսկապես չունի «կործանիչ ավիացիա»։ Ունի միայն գրոհիչ ինքնաթիռներ, որոնք, ըստ էության, անօգուտ են հենց այն պատճառով, որ չկան կործանիչներ։

«Գրոհիչ ինքնաթիռները պատերազմի դեպքում ոչնչով պաշտպանված չեն լինի, եթե չլինեն կործանիչներ, ուստի, բնականաբար, հարկավոր է ունենալ կործանիչներ։ Հայաստանն այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա չունենալ կործանիչներ, որովհետև միայն 18 միավոր ռուսական ՄԻԳ-29 կործանիչները շատ քիչ են, առավել ևս, որ դրանք, այնուամենայնիվ, ռուսական են, ոչ թե հայկական»,- նշեց Խրամչիխինը։

Գնի և մատակարարման ժամկետների հարցը

Ինչ վերաբերում է կործանիչների գնին՝ ռազմական փորձագետն ընդգծեց, որ այսօր նմանատիպ զինտեխնիկան էժան չի լինում, և այդ փաստը հնարավոր չէ անտեսել։

«Այո, նոր կործանիչների գինը շուրջ 50 մլն դոլար է։ Ընդ որում, Ռուսաստանի արդյունաբերությունը այս առումով բավական ծանրաբեռնված է, որովհետև ինքնաթիռներ են արտադրվում և՛ ռուսական ռազմաօդային ուժերի, և՛ Ղազախստանի համար։ Բայց եթե քաղաքական որոշում ընդունվի՝ այդ դեպքում Հայաստանի պատվերը կարող է առաջնահերթ դառնալ։ Իսկ եթե Հայաստանը պարզապես հերթ կանգնի՝ կործանիչները լավագույն դեպքում կստանա 2-3 տարի անց»։

Առանց ավիացիայի հնարավոր չէ պատերազմել

Ալեքսանդր Խրամչիխինը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) կարող են ինչ-որ առումով փոխհատուցել կործանիչ ավիացիայի բացակայությունը, քանի որ ԱԹՍ-ները կա՛մ հետախուզական են լինում, կա՛մ հարվածային։ Եվ նույնիսկ Հայաստանի ունեցած Սու-25 գրոհիչները չեն կարող լուծել այս խնդիրը։ Իսկ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժեղ համակարգը միայն մասամբ է կոմպենսացնում ավիացիայի բացակայությունը, քանի որ ՀՕՊ-ը պասիվ պաշտպանություն է, բայց այն թույլ չի տալիս ակտիվ հակահարված տալ հակառակորդին իր պաշտպանության խորքում։

«Այդպիսի տակտիկան երբեք որևէ մեկին հաղթանակ չի պարգևել։ Ժամանակակից աշխարհում ավիացիա չունեցող երկիրն ընդհանրապես չի կարող պատերազմել, ուստի այստեղ քննարկելու բան էլ չկա»,- ընդգծեց Խրամչիխինը:

Եթե փող չունեք՝ լիզինգով կտանք

Իսկ Ռուսաստանի Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետի Ալեքսանդր Պերենջիևն այլ կերպ է նայում հարցին՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի ջանքերով տարածաշրջանում ստեղծվել է ՀՕՊ միասնական համակարգ, ուստի Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանն ունենա լիարժեք ՀՕՊ՝ ներառյալ կործանիչները։ Եվ Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին, ըստ Պերենջիևի, թույլ է տալիս հայկական կողմին զենք և զինտեխնիկա գնել ռուսական կողմից «մինիմալ»՝ Ռուսաստանի ներքին գներով։

«Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանն ունենա կործանիչներ։ Մենք, իհարկե, կմատակարարենք այդ կործանիչները Հայաստանին ցանկացած պարագայում։ Եվ եթե Հայաստանի ֆինանսական միջոցները չբավարարեն դրանք գնելու համար, ապա մենք կմատակարարենք կործանիչները ռազմական լիզինգի շրջանակներում։ Ռուսաստանը կարող է նաև վարկ տրամադրել, որպեսզի Հայաստանը կարողանա գնել այդ մեքենաները։ Բայց կարծում եմ՝ ճիշտ չի ասել, որ Հայաստանը հնարավորություն չունի կործանիչներ գնել, քանի որ մենք խոսում ենք ՀՕՊ միասնական համակարգի մասին, որում պետք է լինեն ոչ միայն Ս-400 զենիթա-հրթիռային համակարգեր կամ հակահրթիռային համալիրներ, այլև ռազմաօդային համակարգեր, և այս առումով կործանիչները, անշուշտ, ՀՕՊ-ի հիմնական բաղադրիչներից են»,- մեկնաբանեց ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում