Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Թե ինչպես Դավիթ Շահնազարյանը դարձավ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի փաստաբանը, կամ մանդատ՝ ուրացման գնով

Հազիվ էինք մարսել այն ամոթալի փաստը, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների երբեմնի հետևողական ու արմատական քննադատ Դավիթ Շահնազարյանը հանգրվանել է ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարում, երբ այսօր նոր կարգավիճակում նա հանդես եկավ սկանդալային հայտարարություններով՝ ամբողջական դարձնելով բոլորիս տխուր պատկերացումները, ամենահոռետեսական կանխատեսումները։

Հենց այն օրը, երբ Վճռաբեկ դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, armdaily.am-ի եթերում հայտնվում է նորելուկ հանրապետականը ու, ըստ էության, կրծքով պաշտպանում է Քոչարյանի ու Սարգսյանի վարկածը։

Դավիթ Շահնազարյանը, խոսելով Մարտի 1-ի դեպքերի մասին, ասել է. «Մարտի 1-ի առավոտյան դեպքերի ժամանակ ես Ազատության հրապարակում չեմ եղել, հետո ես ուղղակի տեղեկություն ստացա, որ Ֆրանսիական դեսպանատան դիմաց ժողովուրդը հավաքված է, և անմիջապես գնացի այնտեղ։ Ի միջի այլոց, ասեմ, որ ողջ նախընտրական շրջանում և այդ օրերին էլ ես ընդդիմադիր թեկնածուի որևէ նախընտրական շտաբում ընդգրկված չեմ եղել։ Ինչևէ, երբ ես տեղ հասա, տեսա վիրավորված ցուցարարների ու ոստիկանների, որոնք արդեն կորցրել էին իրենց վահանները, բայց այդ պահին արդեն բախում չկար։ Այդտեղ ինձ մոտեցան 2 գեներալներ, որոնց ես ճանաչում էի՝ փոխնախարար Սաշիկ Աֆյանը և 6-րդ վարչության պետ Աշոտ Գիզիրյանը. Տեր-Պետրոսյանի շտաբից բացարձակապես ոչ մեկը չկար, ովքեր ինձ ասացին, որ գնանք Մատենադարանի մոտ հավաք անենք։ Այնտեղ ոստիկանական 2 շղթա կար, և ես պահանջեցի մեկը հանել, որ բախում չսկսվի, ինչը և արվեց։ Եվ երբ հավաքված ժողովուրդը բորբոքված էր, ու բարձրախոսներ ու տեխնիկա էլ չկային, ոչնչացված էին, միակ բանը, որ մնում էր անել, քայլելն էր։ Դա շատ պարզ տրամաբանություն էր։ Եթե կա հավաքված ժողովուրդ, և բարձրախոս էլ չկա, միակ բանը երթ անելն էր։ Սա նաև 88-ից եկած հսկայական հանրահավաքային փորձառությունն էր ասում։ Այդտեղ էր նաև «Ղարաբաղ» կոմիտեի իմ ընկերներից մեկը, ով նույնպես ասաց, որ ուրիշ ելք չկա։ Այդ պահին հայտնվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամներն ու արգելեցին երթ անել և ասացին, որ իրենք ուրիշ որոշում ունեն։ Այդ ժամանակ ես Աֆյանին ու Գիզիրյանին ասացի, որ խոսակցությունը շարունակեն նրանց հետ»։

Եվ այսպես՝ Դավիթ Շահնազարյանը մանիպուլացրել է տասնամյա վաղեմության իրադարձությունները՝ հանդես գալով ամոթալի հայտարարություններով։ Նրա բարոյականությանն ենք թողնում այն հարցը, երբ նա փորձում է իրեն արհեստականորեն սահմանազատել նախագահի այն ժամանակվա թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանից։ Թերևս, Սերժ Սարգսյանի այսօրվա ընկերն այլընտրանք չունի։

Սակայն չենք կարող հանդուրժել այն կեղծիքը, որը երբեմնի ընդդիմադիր գործիչը տիրաժավորում է Մարտի 1-ի գործով։ Նա, ըստ էության, հավասարության նշան է դնում բռնություն գործադրած ոստիկանների ու նրանց մահակների հարվածների տակ հայտնված ցուցարարների միջև, հետո էլ՝ առանց վարանելու, ըստ էության, զարգացնում է այն միտքը, որ հետագա արյունահեղությունը հնարավոր չի եղել կանխել, որովհետև Տեր-Պետրոսյանի շտաբի անդամները չեն համաձայնել ժողովրդին տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք։ Շահնազարյանը, իհարկե, «մեծահոգաբար»

անուն չի տալիս, սակայն «չհամաձայնողը» եղել է Նիկոլ Փաշինյանը ու, թերևս, ՀԱԿ «հանրապետականացած» գործիչը վարձահատույց է լինում ՀՀԿ-ին՝ իրեն ցուցակում երրորդ տեղ տալու համար, ու փորձում է իրադարձություններն այնպես ներկայացնել, թե իբր Մարտի 1-ի հրահրիչը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմության «մեղավորության» վարկածը տաս տարի շարունակ հետևողականորեն առաջ է մղել քրեաօլիգարխիայի իշխանությունը, որի ոչ պաշտոնական խոսնակի դերում հիմա հանդես է գալիս Դավիթ Շահնազարյանը՝ երկրորդելով Ռոբերտ Քոչարյանին։

Սակայն հիմնական «անակնկալը» դեռ առջևում է․ Դավիթ Շահնազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի տակ չեն մտել անգամ ՀՀԿ-ի ամենացինիկ պատգամավորները կամ Քոչարյանի մոլի պաշտպանները։ Նա այսօրվա հարցազրույցում բառացիորեն ասել է․ «Դրանից հետո ողջ օրը ես իմ մտերիմների հետ շրջել եմ այնտեղ, և արդեն երեկոյան մեծ քանակի ալկոհոլով մարդիկ սկսեցին անցնել այդտեղով, մենք մեծ շղթա կազմել տվեցինք, և միայն 200 շիշ բարձրակարգ կոնյակ մենք ենք այնտեղ ոչնչացրել։ Սա է, ինչին ես ականատես եմ եղել, և, ի դեպ, այսքան մանրամասնորեն ես առաջին անգամ եմ խոսում այս մասին»:

Ահա այսպես՝ Դավիթ Շահնազարյանի վարկածով՝ Մարտի 1-ի արյունահեղությունը կազմակերպել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ «հարբած» ժողովուրդը։

Շահնազարյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործը օգտագործում է քաղաքական նպատակներով ու այդ համատեքստում սպառնում է նոր «անակնկալներով»։ Դավիթ Շահնազարյանը հաջորդ անգամ երևի կհայտարարի, որ տաս զոհերին սպանել են Տեր-Պետրոսյանի կողմնակիցները՝ ներկայացնելով «անառարկելի» փաստեր՝ «մաքրելով» Քոչարյան-Սարգսյան զույգի արյունոտ դեմքը։

Հիմա՞ է Շահնազարյանն անկեղծ, թե՞ տասը տարի առաջ, երբ ստորագրահավաք էր նախաձեռնել՝ Մարտի 1-ի հանցագործության հարցով Ռոբերտ Քոչարյանի գործը Հաագայի դատարան ուղարկելու համար։ Ի՞նչ արժե Շահնազարյանի «կերպարանափոխությունը»՝ մանդա՞տ, թե՞․․․

Ոչ մի ընտրություն, ոչ մի մանդատ չարժեն Մարտի 1-ի թափված մի կաթիլ արյունը։ Անթույլատրելի է պատգամավորական մանդատ ստանալ, որը ներկված է անմեղ զոհերի արյունով, մանավանդ՝ հասկանալի է, թե ինչ «առաքելությամբ» է ճակատագրական այս պահին Դավիթ Շահնազարյանը հանգրվանել ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում։

Ի դեպ, Շահնազարյանն ասում է, որ Մարտի 1-ի հետ կապված բացահայտումներն անում է առաջին անգամ՝ ակամայից խոստովանելով, որ հանցագործություն է կատարել՝ իմանալ, չհայտնելու հատկանիշներով։

Փաստորեն՝ Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ-ի ոչ թե անակնկալն է, այլ նախապատրաստած ականը, որի պայթյունը, սակայն, հազիվ թե էֆեկտիվ լինի։ Շահնազարյանը չի կարող մաքրել Քոչարյանի ու Սարգսյանի արյունոտ ձեռքերը, բայց հաստատապես դառնում է նրանց ոճիրի բարոյական մեղսակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում