Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ամուսնանալ: Բրիտանական լրատվամիջոցների համաձայն պորտուգալացի աստղը նշանադրվել է իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ:
Նշանադրության մանրամասների մասին տեղեկություն չկա: Հայտնի չէ նաև թե երբ տեղի կունենա պսակադրությունը: Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ ծնվել է Կրիշտիանուի ու Ջորջինայի դուստրը Ալանա Մարտինան: