Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում փոփոխությունների հարցը:
«Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ հենց այս նախագիծը: Ասվում է, որ այս նախագիծը 5 տարի պատրաստվել է. ո՞ւր էր պարոն Ֆարմանյանը մինչև հեղափոխությունը»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ ինպես նշել է վարչապետը, այս ոլորտի մի մեծ կտոր դրված է եղել բյուջեի մեջ, և պարոն Ֆարմանյանը չէր կարող գնալ իր կուսակիցների սենյակները և համոզել քվեարկել. «Բա էդ վախտ էդ կործանվող հասարակությունն ո՞ւր էր»:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ հիմա դա արվում է նրա համար, որպեսզի, այսպես ասած, «վրեժխնդիր լինեք, խնդիրներ առաջացնեք այս իշխանությունների համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: