Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջ» պարբերականը, աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը հունվարի 17-ին տեղափոխվել է հիվանդանոց՝ երիկամների անբավարարության տևական հիվանդության պատճառով:
Այս կապակցությամբ շրջանառության մեջ դրվեցին մեծ մտահոգություն պատճառող լուրեր, նույնիսկ ասվեց, թե նա մահացել է: Սակայն նրան բուժող բժիշկը հայտարարել է, որ նրա առողջական վիճակը բարելավվում է:
Անվանի վարպետը 86 տարեկան է: