Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե Հայաստանում նորից լինի բռնակալություն, ինքնապաշտպանության իրավունքն է առաջանալու․ Չուգասզյան

Այսօր պաշտոնապես հայտարարվել է, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Նոր դեմքեր կան, մեր ցուցակում ընդգրկված են ոչ միայն «Սասնա ծռեր» կուսակցության, այլ նաև այլ կուսակցությունների անդամներ և անկուսակցականներ: Ցուցակում ընդգրկված են նրանք, ովքեր համախոհ են մեզ հետ: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը:

Նրա դիտարկմամբ՝ գործող Ընտրական օրենսգրքի պատճառով ձևավորվելիք խորհրդարանը կլինի ժամանակավոր: «Նման օրենքներով քաղաքական ընտրություն կատարելը մասամբ է հնարավոր: Ռեյտինգային համակարգը ստիպում է խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով և ոչ թե քաղաքական պատկերացումների հիման վրա ընտրվել… Այդ առումով մենք չենք կարող համեմատվել այն թալանչիների հետ, որոնք տարիներ շարունակ ստեղծել են օլիգարխիկ համակարգ, սակայն վստահ ենք, որ մեր ժողովուրդը կշարժվի մեր ժամանակի փոփոխված սկզբունքով, և իր քվեն չի տա օլիգարխիկ ուժերին»,- նշեց Չուգասզյանը՝ նկատի ունենալով ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին:

«Մենք հանրային քաղաքականության կուսակցություն ենք, մեր գաղափարները մտածել ենք տարիներ շարունակ: Վաղուց ենք մշակել մեր ծրագիրը, թե ինչպիսին պետք է լինի մեր պետությունը առանց Սերժ Սարգսյանի»,- նշեց Չուգասզյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանում պետք է լյուստրացիա արվի՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ պայքարը ցուցադրական է, Գ. Չուգասզյանը նշեց. «ՀՀԿ-ի կողմից որևէ լուրջ բան երբեք չի ասվել, հիմա էլ ավելի անլուրջ է դառնում, կարելի է ասել այնկողմնային աշխարհից փորձում են խոսել և վերակենդանացման նշաններ են ցույց տալիս, բայց դա նրանց չի հաջողվելու»:

«Երբ որ անցում է կատարվում ժողովրդավարության, զենքի կարիք չի լինում: Եթե Հայաստանում նորից լինի բռնակալություն, ինքնապաշտպանության իրավունքն է առաջանալու»,- ընդգծեց Գ. Չուգասզյանը՝ հավելելով, որ ապստամբությունը ժողովրդի իրավունքն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում