Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

ՀՀԿ-ն իդեալական ընդդիմություն կլինի ՔՊ-ի համար․ Էդուարդ Աղաջանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նախ ուզում եմ հարցնել՝ «Իմ քայլը» դաշինքի համար էակա՞ն է, թե ովքեր կլինեն այս ընտրությունների մասնակիցները:

-«Իմ քայլը» դաշինքի համար նախընտրելի կլիներ, եթե մենք ընտրությունների գնայինք մեր իսկ առաջարկած Ընտրական օրենսգրքով, որի պարագայում ԱԺ-ում կապահովվեր ավելի բարձր մակարդակի բազմազանություն: Մեր առաջարկով ԱԺ-ում ներկայացված կլիներ առնվազն 4 քաղաքական ուժ: Ցանկալի կլիներ, որ այն ուժերը, որոնք ներկայացված կլինեն ԱԺ-ում, լինեին քաղաքական այնպիսի անցյալ ունեցող ուժեր, որոնք հանրության ընկալման մեջ մնացել են որպես հանրության շահերը պաշտպանող ուժեր՝ ամեն մեկն իր գաղափարական հենքի շրջանակներում: Մանրամասնեմ. քննարկվում է ՀՀԿ-ի մասնակցության նպատակահարմարությունը, կարծիքներ կան, որ դա կառողջացնի ԱԺ-ն այն տեսանկյունից, որ միակուսակցություն չի լինի, ընդդիմադիր բևեռը իշխանության եկած ուժին կստիպի հաշվի նստել իր կարծիքի հետ և սթափ լինել: Այս տեսակետը իրավունք ունի գոյություն ունենալ, բայց իմ կարծիքով՝ ՀՀԿ-ն, եթե քաղաքական գործունեություն է ծավալել, ապա դա եղել է մինիմալ, ՀՀԿ-ն իր ամբողջ գործունեության ընթացքում քաղաքականությունը և քաղաքական ամբիոններն օգտագործել է որպես գործիք մի խումբ անձանց շահերի սպասարկման համար և ոչ ՀՀ քաղաքացիների համար, հետևաբար, նրանց գործունեությունը ձևակերպել որպես քաղաքական գործունեություն, փոքր-ինչ սխալ է:

-Ամեն դեպքում, դեմ չե՞ք լինի, որ ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքի ընդդիմախոսը լինի ՀՀԿ-ն:

-Ո՛չ, դա իրենց իրավունքն է, որևէ մեկը ՀՀԿ-ին չի արգելել քաղաքական գործունեություն ծավալել ՀՀ-ում: Բոլոր հարցերի պատասխանները կտան ՀՀ քաղաքացիները, այդ թվում նաև կորոշեն ՀՀԿ-ի՝ ԱԺ-ում ներգրավվածության հարցը:

-ՀՀԿ-ն ակնհայտորեն ցույց է տալիս, որ հեղափոխական ուժին ավելի շահեկան ընդդիմադիր ուժ, քան ինքն է, չեն էլ պատկերացնում և բավականին պատկերավոր ակնարկներ են հնչեցնում. «Մենք հո չե՞նք թողնի, որ Նիկոլ Փաշինյանը տապալվի»: Ծանո՞թ է այս արտահայտությունը:

-Անկեղծ ասած, իմ պատկերացմամբ՝ ՀՀԿ-ն իդեալական ընդդիմություն կլինի մեր քաղաքական ուժի համար, որովհետև բոլոր այն արատավոր երևույթները, որոնք ժառանգել ենք, ՀՀԿ-ի երկար տարիների գործունեության արդյունքն է, հետևաբար, նրանք շատ թույլ կլինեն որպես ընդդիմախոս, բոլոր այն բացթողումները, որոնց մասին իրենք կխոսեն գոնե սկզբնական շրջանում, անուղղակիորեն պտտվելու են իրենց դեմ: Մենք պետք է ցանկանանք ավելի ուժեղ ընդդիմություն մեզ համար, որը կձևավորվի գաղափարական տարաձայնությունների շրջանակներում և ոչ անձնական ու ռևանշիզմի տրամաբանությամբ:

Դրա հնարավորությունը կլիներ, եթե նոր ԸՕ-ով գնայինք ընտրությունների, բայց գնում ենք գործող ԸՕ-ով. շատ վերլուծաբաններ կարծում են, որ դա բխում է և ՀՀԿ-ի և ՔՊ-ի շահերից:

-Թույլ տվեք չհամաձայնվել: ՔՊ-ի շահերից չի բխում ներկայիս ԸՕ-ն, հակառակ դեպքում մենք չէին նախաձեռնի ԸՕ փոփոխությունները, որևէ հիմք չեմ տեսնում նման պնդումների համար: ԸՕ-ն բխում է ՀՀԿ-ի շահերից:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նշաձող կսահմանվի այս կարճ ընտրարշավում, դրա բանալին ՔՊ-ի ձեռքին է՝ գնալ սև ու սպիտակի ճանապարհով, թե՞ կլինի բազմագույն, բազմաշերտ ընտրապայքար:

-Սև ու սպիտակի բաժանելու կարիք չկա, որովհետև հասարակությունը մի քանի անգամ ապացուցեց, որ ավելի քան ադեկվատ է և թացը չորից հստակ տարբերում է: Մենք պետք է շեշտը դնենք անելիքների, ծրագրերի վրա և ժամանակ տրամադրենք այլ քաղաքական ուժերին:

-Ռեյտինգային ցուցակների հետ կապված բարդություններ կա՞ն ՔՊ-ի համար. դժգոհություններ կան Գյումրիից, Սիսիանից, Ապարանից՝ կապված նրա հետ, թե ՔՊ-ից ով է առաջադրվելու…

-Կուսակցության ներսում ընդհանուր մթնոլորտը դրական է, գործնական և գործընկերային… Վստահեցնում եմ՝ ՔՊ-ի ներսում բարիդրացիական հարաբերություններ են բոլոր թեկնածուների միջև, և մենք այս թիմային տրամաբանությամբ պատրաստվում ենք շարժվել առաջ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում