Tuesday, 03 10 2023
Հայաստանը որևէ հիմք չունի պնդելու, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ-ն քայլերի կդիմի. Աղաջանյան
ԱԳՆ պետք է հրավիրվեն Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները
Ծեծել է կնոջը և կրակել է օդ
«Շնորհակալություն եմ հայտնում մեր խաղաղապահներին, որոնք ԼՂ-ում օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից». Շոյգու
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ». Վորոբյով
Երկուստեք ջանքերով նոր հաջողություններ կունենանք երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում. Փաշինյանը՝ Շոլցին
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2023
13:45
Բրիտանիան հավելյալ 200 զինվորական կուղարկի Կոսովո
Հռոմի ստատուտի վավերացումը հավելյալ գործիք է լինելու. Ջուլհակյան
ԼՂ-ից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 հազար 617 անձ
ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
13:15
Մասկը X-ում գրառում է կատարել Զելենսկիի մասին՝ ծաղրով անդրադառնալով Ուկրաինային ֆինանսական աջակցության թեմային
ՔՊ-ն «ստավկան» դրեց թոխմախի մհերների ու թաղի լավ տղերքի վրա ու սխալվեց
13:04
«Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին
Լավրովի նոր կրակոցը. վտանգավոր փոխհրաձգությունը շարունակվում է
13:01
Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ Լավրովը բանակցություններ կվարի Աբխազիայի և Հարավային Օսիայի առաջնորդների հետ
ՀՀ-ՌԴ լարվածությունը վտանգավոր է, եթե չկա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ դաշնակցային գործընթաց
Ադրբեջանն ու Վրաստանը վավերացրել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը
Խորհրդարանական ընդդիմության պերճանքն ու թշվառությունը` մի քանի րոպեում. Հայկ Կոնջորյան
12:29
Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ
ՀՀ-ն 20 տարի ուշացել է. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած պետությունների ճնշող մեծամասնությունը ՄՔԴ մասնակից է
12:25
Նավթի գները նվազել են- 02-10-23
Սա Բաթումի և Ալեքսանդրապոլի պատմության նման խարան է մնալու ձեր դեմքին. Պապոյանը՝ ընդդիմությանը
Արծվիկ Մինասյանն այժմ Հռոմի ստատուտի քննարկումը հակասահմանադրական է համարում. Եղիշե Կիրակոսյանը հակադարձում է
Պարոն Նազարյան, կասկածում եմ, որ ձեր ու ձեր գործընկերների նպատակը նույնն է. Բաբկեն Թունյան
ՀԱՊԿ երկրներից Հռոմի ստատուտը վավերացրել է Տաջիկստանը. Եղիշե Կիրակոսյան
Հռոմի ստատուտը վերաբերում է ոչ թե տարածքային ամբողջականությանը, այլ հանցագործություն գործած անձանց
Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղաքական կոռուպցիայի ակնառու դրսևորում. այլևս երբեք

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե այլևս չեն լինի այնպիսի կոալիցիաների մեջ, որտեղ առանց ՀՅԴ կարող են կայացվել որոշումներ: ՀՅԴ-ն այդ առումով ունի բավականին հետաքրքիր հատկանիշ՝ չլինել որևէ տեղ այն ժամանակ, երբ այլևս չկա նաև այդ որևէ տեղում լինելու հնարավորություն: Օրինակ՝ ՀՅԴ-ն կոալիցիաներից միշտ դուրս էր գալիս այն ժամանակ, երբ կուսակցությանն այնտեղ այլևս չէին պահում, կամ պարզապես չկար այդ կոալիցիան որպես այդպիսին: Այժմ էլ ՀՅԴ-ն խոսում է մի կոալիցիայի մասին, որպիսին Հայաստանում ուղղակի չի կարող լինել: Բանն այն է, որ այն կոալիցիան, որը կար Հայաստանում մինչև 2017-ի ապրիլ և որի անդամ էր ՀՅԴ-ն, ոչ թե կոալիցիա էր, այլ, այսպես ասած՝ քաղաքական և քաղաքագիտական նոնսենս:

ՀՀԿ-ն բացարձակ իշխանության տիրապետելով, ունենալով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն, կոալիցիա էր կազմել բացարձակ փոքրամասնություն ուժի հետ: Այդպիսի բան հնարավոր էր, իհարկե, միայն բացարձակ ապաքաղաքական համակարգում, որտեղ խնդիրների հիմքում քաղաքական տրամաբանությունը չէր, այլ տնտեսական գործարքները և բաժնետիրության սկզբունքը: Բաժնետիրական ընկերություններում է, որ անգամ 7 տոկոս բաժնեմասը ունի իր տրամաբանական նշանակությունը՝ այն ապահովում է համարժեք դիվիդենտ, եթե, իհարկե, կորպորացիան գործում է շահույթով: Այդ տեսանկյունից, գործ ունեինք ոչ թե կոալիցիայի, և ընդհանրապես իշխանության կամ քաղաքական համակարգի, այլ փակ բաժնետիրական ընկերության հետ: Ահա այդ տրամաբանությամբ էլ ձևավորված էր կոալիցիան բացարձակ մեծամասնության և բացարձակ փոքրամասնության միջև:

Եթե թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում հնարավոր լինի այդպիսի բան, ապա դա կնշանակի, որ քաղաքական համակարգը Հայաստանում ոչ թե վերափոխվել է կամ վերափոխվում է, այլ պարզապես տեղի է ունենում կամ ունեցել ցուցանակի փոփոխություն: Ըստ այդմ էլ առաջանում է հարցը՝ բայց այդպիսի կոալիցիա ընդհանրապես հայկական «քաղաքական բնության» մեջ կլինի՞, որ ՀՅԴ-ն էլ որոշի՝ այլևս երբեք չմտնել այդպիսի կոալիցիա: Որովհետև այդպիսի կոալիցիաների կազմման դեպքում ակնառու կլինի, որ Հայաստանում քաղաքական համակարգ և մրցակցություն չի կայանում, եթե կարող է այդպիսի համակարգում իշխանություն կիսվել մեծամասնության ու փոքրամասնության միջև: Հայաստանի, հայաստանյան հանրության խնդիրն էլ հենց այն է, որ քաղաքական գործընթացները ցուցանակայինից բերվեն բնական և բնականոն մրցակցության դաշտ, որտեղ հասարակությունը կորոշի քաղաքական ուժերի հարաբերակցությունն ու հերթականությունը խորհրդարանում, ըստ այդմ նաև կառավարությունը ձևավորելու գործընթացում: Եթե հանրությունը կորոշի, որ կառավարություն պետք է կազմի մեկ ուժ, ապա պատասխանատվությունը պետք է լինի այդ մեկ ուժի վրա: Կոալիցիա պետք է լինի այն ժամանակ, երբ հանրությունն է որոշել, որ ոչ մի ուժ չպետք է հասնի 50+1-ի: Հայաստանում քաղաքական կյանքի բաց կամ փակ բաժնետիրական բնույթը պետք է ենթարկվի փոփոխության:

Քաղաքական կյանքի բաժնետերը մեկն է, քաղաքականության 100 տոկոս բաժնետերը հասարակությունն է, որը որոշում է, թե ինչպես պետք է բաշխվի քաղաքական շահույթը: Եթե 50+1 ստացած քաղաքական ուժը հայտարարի, թե բարի կամք է դրսևորում և ունենալով բացարձակ մեծամասնություն, այդուհանդերձ, կոալիցիա է նախաձեռնում, դա պետք է դիտարկվի որպես քաղաքական կոռուպցիա և խաբեություն, քանի որ հասարակությանն այդ ուժը ներկայացել է միայնակ և, ըստ այդմ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդպես ստանալով բացարձակ վստահություն, կիսում այն որևէ այլ ուժի հետ: Ո՞վ է տվել այդ մանդատը: Դա ակնառու քաղաքական կոռուպցիա է, որը համակարգային կոռուպցիայի հենասյուներից մեկն է: Այդ իմաստով, հայաստանյան ներքաղաքական կյանքն ունի թե՛ գրված, թե՛ նաև չգրված օրենքներով կարգավորվելու, այսինքն` նոր նշաձողերով ու չափորոշիչներով համալրվելու անհրաժեշտություն: Ինչպես, ի դեպ, նաև հանրային կյանքը, որտեղ նույնպես բարեգործության անվան տակ հաճախ քողարկվում է ընդամենը պարզ գանձագողությունը կամ կոռուպցիան: Նույն կերպ էլ քաղաքական բարի կամքի անվան տակ թաքցվել է քաղաքական կոռուպցիան:

Արդյունքն այն է, որ նենգափոխվել և արժեզրկվել են նաև թե՛ բարեգործություն, թե՛ բարի կամք հասկացությունները, այդ թվում որպես հանրային կյանքի կարևոր բաղադրիչներ: Ի վերջո, Սերժ Սարգսյանի «թևավոր» դարձած խոսքը՝ թղթերով ամեն ինչ կարգին լինելու մասին, բավականին ակնառու կերպով հուշում է, որ միայն թղթերով կարգին ընթացքը ամենևին չի բերում բնականոն զարգացման, եթե ամեն ինչ կարգին չէ, նախ և առաջ, մտքերում, այսինքն` գնահատման չափանիշներում, ուղենշող արժեքներում: Երբ հակասության մեջ են թղթերն ու մտքերը, իրավիճակը բերում է անկման, անխուսափելի դարձնելով կամ աղետը, կամ հեղափոխությունը:

https://www.youtube.com/watch?v=QAdZKHf1qqs

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում