Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ թևակոխում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ, որոնք «ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն խոսում քաղաքական համակարգի առողջացման և հավասար հնարավորությունների մասին»:
Նրա խոսքով՝ Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների դեմ. «Այս պայմաններում մենք չենք կարող ընդունել կրավորական կեցվածք, նաև ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով»:
Նա ընդգծեց, որ Հանրապետականը մասնակցելու է ընտրություններին իրական և ոչ թե շինծու կամ նշանակովի ընդդիմություն լինելու համար. «Մենք պատրաստվում ենք ձևավորել իրական երկրորդ բևեռ: Մենք 6 ամիս շարունակ փաստարկված քննադատել ենք Փաշինյանի կառավարությանը»:
Նրա խոսքով՝ այս 6 ամիսներին իրենք ականատես են եղել Փաշինյանի ստերի մի ողջ շարանի. «Փաշինյանի խոստացած այլակարծության փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել նոր խոսելու կոչեր»:
Նա անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր պաշտոնը այս պահին կորցնելու փաստին և ասաց. «Իսկ ես՝ միամիտ լոռեցիս, ակնկալում էի, որ Փաշինյանն ինձ ծննդյան օրվա նվեր կանի, բայց չարեց՝ միամիտ էինք»:
Նա բոլոր այն քաղաքացիներին, ովքեր դեմ են աղանդավորության և համասեռամոլության քարոզին, կոչ արեց ձայն տալ ՀՀԿ-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: