Xiaomi-ն ներկայացրել է զուգարանկոնքի խելացի կափարիչ՝ ձայնային կառավարմամբ՝ գրում է inforeactor.ru-ն։
Զուգարանակոնքը ունի ձայնային օգնական Xiao Ai-ի գործառույթը, որը կարող է ճանաչել մարդու ձայնային հրամանները: Ձայնային օգնականը նաև ասում է, թե որքան ժամանակ է մարդը ծախսել զուգարանից օգտվելիս:
Խելացի կափարիչը նաև բիդեի գործառույթ է իրականացնում։ Mi Band գործառույթի միջոցով կարելի է կարգավորել ջրի հոսքը և ջերմաստիճանը։ Խելացի կափարիչն արժե 190 դոլար։