ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, երեկ խորհրդարանում փոխել է իր աշխատասենյակը: Այժմ նա տեղափոխվել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի նախկին աշխատասենյակ, որն անհամեմատ մեծ ու հարմարավետ է Շմայսի նախկին աշխատասենյակից և բաղկացած է երկու սենյակներից: Ամենայն հավանականությամբ, Շմայսը նման աշխատասենյակի արժանացել է՝ իր արդյունավետ ու բեղմնավոր օրենսդրական գործունեության, հայհոյանքների շտեմարանի հարստացման ու հայհոյանքների նորամուծություններն ԱԺ դահլիճում ըստ արժանվույն օգտագործելու համար: