Sunday, 11 04 2021
14:30
COVID-19-ը հաղթահարած պացիենտների մեկ երրորդի մոտ առկա են նյարդային խանգարումներ. գիտնականներ
Մոսկվայում պատրաստվում են թողարկել «ժողովրդական քարշերինգ»
Մուրադովը պետք է իրեն ավելի զուսպ և հանգիստ պահի
Մահացել է Արման Նավասարդյանը
Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ սխալ վարվեց. Կուսակցությունը շեղվեց իր նպատակներից
13:25
Իրանական միջուկային օբյեկտում տեղի է ունեցել վթար
«Նորքի ինֆեկցիոն»-ում COVID-19-ով վարակվածներին խնամում են հարազատները. նախարարությունը չի խրախուսում
13:05
Աֆղանստանում ձերբակալվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը
Հայաստանի դիմադրողունակության բանաձևը․ իրական ընդդիմությունը՝ ազգային անվտանգության հարց
12:45
Արքայազն Չարլզը դարձավ Էդինբուրգի նոր դուքս
Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ
12:15
ԵԼ խաղում խաղադաշտում մերկ վազող տղամարդը 14 ժամ թաքնվել է մարզադաշտում
Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը
Գիշերը կրակոցներ են հնչել Աբովյան քաղաքում․ 19-ամյա երիտասարդը հիվանդանոցում է
Տեղի ունեցավ «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության գրասենյակի պաշտոնական բացումը
Հաստատվել է կորոնավիրուսի 650 նոր դեպք, առողջացել՝ 783 քաղաքացի
Քամին վնասներ է հասցրել Երևանում և այլ բնակավայրերում
Հրդեհ Հրազդան քաղաքում
Ուրան, հրթիռ, կորոնավիրուս և պատժամիջոցներ՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների չլուծված հանգույցները ՀԳՀԾ-ում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Հայհոյախոսությունը պետք է դադարեցվի, այդտեղ խոսքի ազատության որևէ վտանգ չեմ տեսնում. Աշոտ Մելիքյան
10:00
Ինչու է վտանգավոր տաք թեյ խմելը. գիտնականներ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Պավել Գլոբայի կանխատեսումը. 2022-ին կլինեն աղետներ, ճգնաժամ, համավարակ
09:15
«Գահերի խաղի» 10-ամյակի առթիվ «Ֆաբերժե»-ն կթողարկի $2,2 մլն արժողությամբ ձու
Որն է իրական հակառուսականությունը
00:00
Կոնգոյում ՄԱԿ-ի դեմ բողոքի ակցիաներում երկու մարդ է մահացել
23:50
Հելսինկիում բերման են ենթարկվել կորոնավիրուսի սահմանափակումների դեմ հանդես եկող քաղաքացիները
Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. ժամանել է Երևանի ոստիկանապետը
23:30
Ոստիկանությունը փնտրում է Հելսինկիի փողոցներում շրջող գայլին

Մշակույթի նախարարը պարզաբանել է, թե ինչու «Սայաթ-Նովա» անսամբլին գումար չի հատկացվել

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեսյբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու նախարարությունը «Սայաթ-Նովա» անսամբլին բարեգործական համերգի մեկնելու համար ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել:

«Պաշտոնապես հայտնում են, որ Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին, առավոտյան 10.03-ին: Նույն օրը առավոտյան 10.23-ին դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն, եւ գործին տրվել է ընթացք:

Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը եղել է հինգշաբթի օր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետ կապված, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգ:

Միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով: Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր:

Առիթն օգտագործելով՝ խնդրում եմ, որպեսզի աջակցություն ցուցաբերելու դիմումները ներկայացվեն նախարարություն առնվազն 2 շաբաթ նախատեսվող միջոցառումից շուտ:

Հերքում եմ նաև այն պնդումը, որ «արգելված է» նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ»,- գրել է Մշակույթի նախարարը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Թովմաս Պողոյսանը պատմել էր, որ ամիսներ առաջ ինքը «Սայաթ-Նովա» անսամբլով պետք է մեկներ Արցախ հայոց բանակի զորամասերում բարեգործական համերգներ տալու եւ դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով տրամադրել ավտոբուսի գումար, որպեսզի հասնեն Արցախ եւ վերադառնան, սակայն պաշտոնական պատասխան են ստացել` «հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»: «Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետեւ նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները: Նրանց մոտ մտնելը երբեւէ բացառած հանգամանք է»,- նշել էր Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});