Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է նախկին փոխնախարար, Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գրառմանը կործանիչ ավիացիայի մասին: Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բազմաֆունկցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ՀՀ ԶՈւ-երի նախկին ղեկավարներից, որոնք ունեն փառահեղ մարտական անցյալ, սակայն մյուս կողմից ոչ մի զարմանալի բան չկա…Կարծիքի իրավունք ունի ամեն մեկը, բայց մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ»: