shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Հասրաթյան փողոցում «ԼյուԱր» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 34 ՏQ 937 համարանիշի և Daewoo nexia մակնիշի 603 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են շտապօգնության 1-03 ծառայություն, որտեղից էլ կարճ ժամանակում ժամանել են շտապօգնության բրիգադը և 3 հոգու, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում